ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳ նախարարությունում հոկեմբերի 2-ին տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։

Նախարարությունից հայտնում են՝ քննարկմանը մասնակցում էին ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձան պաշտպանության» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին առնչվող հարցերն էին։

Անդրադարձ է կատարվել Լիազոր մարմնի միջոցով ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացման նպատակով հասարակական կազմակերպություններին նախազգուշացման որոշումները տրամադրելու գործընթացի արդյունավետությանը։

Աշխատանքային խմբի ղեկավար, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ ընտանեկան և կենցաղային բռնության ոլորտն ակտիվ ինստիտուցիոնալ փոփոխությունների փուլում է։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեպքերի հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ֆունկցիոնալության գնահատմանը և կիրառմանը, ինչպես նաև փոխգործակցության առկա հարթակների զարգացմանը՝ ապահովելով հաղորդակցություն ամբողջ շղթայում։

Մասնակիցները ներկայացնլով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընտանեկան և կենցաղային բռնությունների կանխարգելումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարևորել են այդ խնդիրների լուծման ընթացքում ապահովել մշտադիտարկումը, ռիսկերի ճշգրիտ գնահատումը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են: