Ադրբեջանն ու Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Բաքվում անցկացվող ADEX-2024 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է թուրք պաշտոնակից Յաշար Գյուլերի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևը,  ՊՆ փոխնախարար Ագիլ Գուրբանովը, պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար, ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը, որը թուրքական բանակի սպա է, թուրքական կողմից՝ Թուրքիայի ԳՇ պետ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար Էրջումենտ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղջին և այլ պաշտոնյաներ։

Հանդիպմանը նշվել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա։ Գոհունակություն է արտահայտվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ, մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցերի շուրջ։

Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։ Թուրքիայում մի քանի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը վստահություն է հայտնվել, որ «համատեղ ռազմատեխնիկական նախագծերն է՛լ ավելի կբարձրացնեն երկու եղբայրական երկրների պաշտպանունակությունը»։ Կողմերը քննարկել են նաև համագործակցության նոր հեռանկարները։

Հանդիպումների ժամանակ հատկապես նշվել է տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ արտադրության ավելացման կարևորությունը։ Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք պայմանագրեր ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի