Սոլովյովն ընդդեմ Պուտինի․ պրոպագանդիստը «կոնկրետ որոշումների» կոչ է արել, նույնիսկ եթե դա պահանջում է «գերագույն հրամանատարի հրաժարականը»

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական պետական «Ռոսիա-1» հեռուստաալիքով անսպասելի հայտարարություն է հնչել։ Այսպես, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որը Կրեմլի քարոզիչներից է, կոչ է արել անցնել «կոնկրետ որոշումների», նույնիսկ եթե դա պահանջում է «գերագույն հրամանատարի հրաժարականը», գրում է Top new-ը։

Սոլովյովը հայտարարել է հետևյալը. «Մեղավորներին բանտարկելը բավական չէ։ Մենք նաև պետք է նշանակենք նրանց, ովքեր հասկանում են, թե ինչպես դա անել արդյունավետ, արագ և հստակ»:

Միաժամանակ, նա նշել է, որ դրա համար նշանակություն չունի, թե որ նախարարությունում և ինչպես են կոչվելու այդ մարդիկ։

«Ինձ համար կարևոր չէ, թե ինչ գույն է կատուն, կարևոր է, որ նա բռնի մկներին: Ուստի անցնենք կոնկրետ լուծումներին։ Եթե դրա համար անհրաժեշտ լինի գերագույն հրամանատարի հրաժարականը… դե…»,- ասել է Վլադիմիր Սոլովյովը։

Այդ պահին հետին պլանում լսվում են տաղավարում գտնվող հյուրերի բացականչությունները։

«Ինչպես ասում են իմ ընկերները՝ ես հասկանում եմ, որ նման որոշումներ կայացնելն իմ աշխատավարձի չափով չէ։ Բայց եկեք վերցնենք այն ամենը, ինչ ունեցել ենք մեծ դարաշրջանների փորձից: Եվ լուծենք այն մեթոդներով, որոնք անհրաժեշտ են այստեղ և հիմա»,- հավելել է հեռուստահաղորդավարը։

Բացի այդ, եթերում պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը հայտարարել է, որ պատերազմն ընթանում է «ըստ պլանի, և այդ պլանը լավն է, եթե նայենք, թե ինչ է տեղի ունենում շփման գծում»։ Իսկ Սոլովյովն ընդհատել է նրան՝ հարցնելով՝ արդյո՞ք պլանավորված էր Կուրսկ «նացիստական զորքերի» ներխուժումը։

«Մենք ասում ենք՝ ամեն ինչ ըստ պլանի է գնում։ Կներես, ՌԴ Կուրսկի մարզ նացիստական զորքեր են ներխուժել։ Մենք նման պլան չունեինք։ Շնորհիվ մեր մարդկանց հերոսությունների հաջողվել է նրանց կանգնեցնել, նրանք ձգտում էին գրավել Կուրսկի ԱԷԿ-ը»,- հայտարարել է Սոլովյովը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի