Լուկաշենկոն Հայաստանից հնչեղ ապտակ ստացավ․ Լապշին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է երեկ «Զվարթնոց»  օդանավակայանում իր հետ տեղի ունեցած միջադեպին։ «Ընդհանուր առմամբ 4 ժամ անցկացրել եմ նախ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, այնուհետև ոստիկանական բաժանմունքում։ Ի վերջո, հարցումը Բելառուսից էր, ինչպես պարզվեց, տվյալ դեպքում դա Ադրբեջանից չէր։ Ինձ մոլորեցրեց օդանավակայանի ոստիկաններից մեկը, ով բառացիորեն ասաց՝ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է քեզ վաճառել Ալիևին»,- ֆեյբուքի իր էջում գրել է Լապշինը, որին երեկ «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան։

«Ոստիկանությունն իմ դեմ բելառուսական մեղադրանքն է ներկայացվել, դրանք բաղկացած են բելառուսական քրեական օրենքի 7   հոդվածներից. Բելառուսի ներկայացրած մեղադրանքները բացարձակ հիմարություն են, և դրանցում ակնհայտ «պատվեր» կա։ Ինձ մեղադրեցին «Բելառուսի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու» համար (այն բանի համար, որ ես նրան պարբերաբար անվանում եմ բռնապետ և կոռումպացված պաշտոնյա), ինչպես նաև «Բելառուսի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին տապալելու կոչեր»։ Նույն շարքի մնացած հոդվածները նույնքան անհեթեթ են։

Երեւանում իմ կալանավորման նախաձեռնողը եղել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Նա Բելառուսի գլխավոր դատախազն էր 2017 թվականին և հենց նա է ստորագրել ինձ Ադրբեջանին արտահանձնելու հրամանը՝ որպես լրագրող Արցախ այցելելու համար։ Իմ տեղեկություններով, նա երևանյան դիվանագետներից մեկի հետ կիսվել է, որ կզբաղվի ինձանով եւ ճանապարհ կգտնի դա անելու։ Սա նրա պատասխանն է. Կոնյուկը ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է՝ 2020 թվականի ամռանը Մինսկում խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելու համար։

Շնորհակալություն հայկական արդարադատությանը, որը մերժեց Բելառուսին ինձ ձերբակալել ու արտահանձնել։

Լուկաշենկոն, ով 2017 թվականին ինձ Արցախ այցելելու համար վաճառեց Ալիևին, Հայաստանից հնչեղ ապտակ ստացավ։ Ավելին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 2022 թվականի սեպտեմբերի 7-ի իր որոշմամբ Բելառուսին մեղավոր է ճանաչել իմ անօրինական ձերբակալության և Ադրբեջանին արտահանձնման մեջ»,- գրել է Լապշինը։

Բլոգերը նաև լուսանկար է հրապարակել, որի հիման վրա պնդում է, որ ՀՀ Անկախության օրը Երևանի օդանավակայանում իր ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից՝  բելառուսական հարցման միջոցով:

«Ալիևյան բոտի այս դատարկ օգտահաշիվն, իրոք, մեկ շաբաթ առաջ ինձ գրեց՝ մենք մեր մարդկանց ունենք ՀՀ գլխավոր դատախազությունում և Երևանի օդանավակայանում։ Երբ դուք ժամանեք, անակնկալ կլինի»,- գրել է Լապշինը։