Ալիևը Ստեփանակերտում վերաբացել է Արցախի համալսարանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդար Ալիևի հետ Էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերտում մասնակցել է Արցախի պետական համալսարանի վերաբացմանը։ Բաքուն այն Ղարաբաղի համալսարան է վերանվանել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հանդիպել է համալսարան գործուղված դասախոսների ու ուսանողների հետ, հանդես եկել ելույթով։ Ալիևը հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերը՝ հայտարարալեվ, թե Ստեփանակերտը «պատմական ադրբեջանական հող է, և աշխարհը գիտի, որ այն եղել է հնագույն ադրբեջանական բնակավայր»։

Ալիևները մասնակցել են նաև ուսանողական հանրակացարանի բացմանը։ Որպես այդպիսին, ադրբեջանական կողմն օգտագործում է տեղի հայ բնակիչների գույքը։

Բացի այդ, համացանցում հայտնված տեսանյութերը վկայում են, որ Բաքվի իշխանությունները քանդել են Արցախի համալսարանի մոտ գտնվող հայերի տները։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերի վերջին Ալիևը հրամանագիր էր ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։ Այս տարի փետրվարին էլ Ալիևը հրամանագիր էր ստորագրել համալսարանի գործունեությունը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին։ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից դրա համար 10 մլն մանաթ է հատկացվել։

Էմմա Չոբանյան