Նիկոլ Փաշինյանը փուռն է տալիս իր դաշնակիցներին, իսկ դարդը պետք է ազգովի լացենք․ Արմեն Աշոտյան

Լուրեր

21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնաով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած արտահայտությանը, ըստ որի, հեղափոխությանը սատարած որոշ ուժեր այսօր քուչեքում ու ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ, ասաց.

«Ժողովրդական լեզվով ասած՝ Նիկոլ Փաշինյանն այսօր փուռն է տալիս իր այսօրվա դաշնակիցներին։ Ակնհայտ էր, որ նրա այդ ակնարկը վերաբերում է այսօր Կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին և ակնհայտ է, որ դա Հանրապետական կուսակցությանը չէր վերաբերում։ Նա պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի կարողանա իր թեկնածուի համար ապահովել առավելագույն ձայները, որոնք կկարողանան արտահերթ խորհրդարանական ընտրություների ժամանակ լրացուցիչ թև ու թիկունք դառնալ»։

Արմեն Աշոտյանը նաև նշեց․ «ՀՀԿ-ական ակտիվիստներն, իմ կարծիքով, ամենաշատը հենց «Իմ Քայլը» դաշինքի շտաբերում են»։

Անդրադառնալով վարչապետի մեկ այլ դիտարկմանը, ըստ որի, լաց ու կոծ են սկսել ՀՀԿ-ականները և գուժում են, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զոհվել են, Արմեն Աշոտկանն ասաց․ «Կարծեք թե ինձ էր ակնարկում։ Գիտեք, ԵՄ-ն խոսում է վարչապետի բրուսելյան տապալված այցի մասին և ԵՄ-ն մինչև հիմա դրա մասին խոսում է և հեգնում, դարդը երկրինն է: Այդ դարդը մենք պետք է ազգովի լացենք»,- ասաց Արմեն Աշոտյանը։