Հայաստանում կբացվի Իրանի՝ արտերկրում առաջին առևտրի կենտրոնը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոնն արտերկրում՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է իրանական Mehr գործակալությունը։

Նշվում է, որ կենտրոնը կծառայի որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ): Այն կգործի Երևանում՝ ավելի քան 18,000 քառակուսի մետր տարածքում։

Առևտրի կենտրոնի 10,000 քառակուսի մետր ցուցադրական տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային կրպակներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում, կլինի համաժողովների սրան և բիզնես-բիզնես (B2B) հանդիպումների սենյակ, ինչպես նաև բացօթյա տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոնների համար։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարների և ղեկավարների ներկայությամբ իրանական առևտրի կենտրոնը շուտով շահագործման կհանձնվի։

Նշվում է, որ բացի շուկայավարման և հետազոտական ​​ծառայությունների մատուցման, Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հեռանկարային շուկա մուտք գործելուց, կենտրոնը բարենպաստ պայմաններ կապահովի ֆինանսական փոխանցումների, լոգիստիկ և տրանսպորտային ծառայությունների,իրավաբանական խորհրդատվություն, հարկային և մաքսային ծառայությունների մատուցման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի