Հուսանք՝ Ադրբեջանը կհասկանա և, ի վերջո, կստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը. Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար

Լուրեր

22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
Բոլորը

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և արտաքին առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ պայմանագրի ստորագրման հավանականությունից, հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը կհասկանա և ի վերջո կստորագրի խաղաղության պայմանագիրը: Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից։

Մակեդոնացի պաշտոնյան նման տեսակետ է հնչեցրել «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Անդրադառնալով Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև առկա քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես՝ տարբեր ոլորտներում երկու երկրների ունեցած կապերին՝ Զորան Դիմիտրովսկին նկատեց, որ Հյուսիսային Մակեդոնիան և Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն:

«Դա, առաջին հերթին, վերաբերում է տարածաշրջաններին. գուցե մի քիչ հեռու ենք, սակայն շատ ընդհանուր բաներ ունենք։ Օրինակ՝ երկուսս էլ հին երկրներ ենք։ Մենք պատմություն ունենք. Հայաստանը հնագույն երկրներից է, որն ունի նաև աշխարհի հնագույն լեզուներից մեկը։ Եվ նաև Մակեդոնիան հիշատակվել է Աստվածաշնչում՝ որպես տարածք, որպես տարածաշրջան, որպես Մակեդոնիայի նախկին պետություն, Մակեդոնիայի թագավորություն։ Այսպիսով, մենք ընդհանուր բան ունենք, պատմական կապեր ունենք դեռևս հինավուրց ժամանակներից»։

Զորան Դիմիտրովսկին, այդուհանդերձ, նկատեց, որ հիմա արդեն անհրաժեշտ է խոսել այն մասին, թե ինչն է երկու երկրներին ու ազգերին կապում ժամանակակից կյանքում։

Նրա դիտարկմամբ՝ բոլորին հայտնի է, որ ինչպես Բալկաններն, այնպես էլ Կովկասը տարածաշրջաններ են, որոնք վերջին դարերում շատ էթնիկական լարվածություններ են ունեցել: Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային հարթակում ու աշխարհաքաղաքականության մեջ, միշտ էլ իր դրսևորումներն է ունենում Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Կովկասում. սրանք այն երեք թեժ կետերն են, որտեղ պատերազմներն ընթանում են։ Դիմիտրովսկու բնորոշմամբ՝ դա տեղի է ունենում, քանի որ տարածաշրջաններում ապրող մարդիկ ունեն տարբեր կրոններ, տարբեր էթնիկ ծագումնաբանություն, իսկ համաշխարհային տերություններն ունեն իրենց շահերը:

«Մենք հույս ունենք, որ այս ամենը կմնա պատմության մեջ, ու այս տարածաշրջաններն՝ առաջին հերթին Բալկանները, Հարավային Կովկասը, Հայաստանը, Վրաստանը, կդառնան խաղաղ, Եվրամիության անդամ կդառնան: Որքան հնարավոր է շուտ մենք պետք է մուտք գործենք Եվրամիություն, դառնանք կառույցի լիիրավ անդամ, որպեսզի մեր ժողովուրդները տնտեսական բարգավաճում ունենան։

Եվրամիության ընդլայնման խնդիրն անվտանգության խնդիր է։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, թե ինչպես է պատերազմ ընթանում. դա ռուսական դաժան ագրեսիա է։ Իսկ Բրյուսելում կենտրոնացում կա. կարծում են՝ մենք պետք է ընդլայնենք Եվրամիությունը, որպեսզի ապահովություն զգանք: Նաև ես մտավախություն ունեմ, որ եթե պատերազմն ավարտվի, ապա եվրոպական ուշադրությունն այդքան էլ մեծ չի լինի Կովկասի և Արևմտյան Բալկանների վրա։ Այսպիսով, մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունների պատուհանը և Եվրոպայում մեր ընկերներին ուղերձ հղենք, որ վաղուց ժամանակն է՝ նրանք հասկանան, որ այս տարածաշրջաններն անվտանգության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման տեսանկյունից կարևոր են Եվրոպայի համար», – մանրամասնեց Դիմիտրովսկին՝ շեշտելով, որ եթե այս տարածաշրջաններում տնտեսական բարգավաճում չլինի, ապա շատ մարդիկ կգնան Եվրոպա՝ որպես ներգաղթյալներ, ինչը կհանգեցնի ճգնաժամային իրավիճակի։

Հաշվի առնելով այս ամենը, Զորան Դիմիտրովսկին կարծում է, որ որքան հնարավոր է շուտ այս տարածաշրջանները պետք է դառնան Եվրոպայի լիիրավ անդամներ։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և արտաքին առևտրի փոխնախարարն, անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես կարելի է բնութագրել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը, նշեց.

«Երևանն ու Սկոպիեն պետք է աջակցեն միմյանց։ Մենք ապրել ենք տարբեր տարածաշրջաններում. դուք նախկին խորհրդային երկիր եք, մենք՝ նախկին Հարավսլավիայի երկիր: Երկուսն էլ սոցիալիստական ​​երկրներ են հանդիսացել։ Սրանք կոմունիզմի ժամանակներն էին, կոմունիզմից շատ ժառանգություն կա: Մենք նաև գիտենք, որ դրանք այն ժամանակներում եղել են ավտորիտար ռեժիմներ։ Այդուհանդերձ, այսօր մենք ազատ ազգեր ենք և պետք է համագործակցենք որպես ազատ ազգեր։ Մենք պետք է աջակցենք միմյանց։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը հիմա մեծ փորձ ունի։ Մենք 2005 թվականից Եվրամիության թեկնածու երկիր ենք, բայց մենք նաև խնդիրներ ունենք, ինչպես Հայաստանն ունի իր սեփական հարևանների հետ։ Դուք խնդիրներ ունեիք, պատերազմ էր ընթանում: Բայց մենք էլ ունենք հարևաններ, որոնք ինքնության խնդիր էին դնում՝ մեր լեզուն ուրանալը, մեր մշակութային տարբերությունները և այլն, որպեսզի արգելափակեն մեր՝ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ դառնալը։ Մենք դա ինչ-որ կերպ հաղթահարում ենք Եվրոպայից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից մեր ընկերների հետ երկխոսության միջոցով»:

Զորան Դիմիտրովսկին հարկ համարեց ընդգծել, որ հատկապես Բալկանյան տարածաշրջանում Միացյալ Նահանգները խաղաղության գործընթացում հիմնական ներդրում ունեցող երկրներից մեկն է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի շատ, քան Եվրամիությունը, առաջ է մղում այն հարցը, որ Բալկանները դառնան Եվրամիության անդամ:

«Մենք ուզում ենք լինել խաղաղ ազգեր։ Մենք կցանկանայինք լինել տնտեսապես բարեկեցիկ, պահպանել ինքնության, տարածքի ինքնիշխանության մեր իրավունքները։ Ես գիտեմ, օրինակ, որ Հայաստանն էլ է տուժել, շատ է տուժել։ Շատ փախստականներ ունեք վերջին պատերազմից՝ Լեռնային Ղարաբաղից. Հայաստանի համար շատ բարդ է աջակցել նրանց։ Դա բյուջեի խնդիր է, դա կյանքի, մարդկային, համերաշխության և մարդասիրության խնդիր է և դա պատմական հայրենիքի մասին է։ Եվ հիմա խոսքը գնում է այդ մարդկանց՝ այնտեղ ունեցած սեփականության իրավունքի մասին, և նույնիսկ՝ այնտեղ վերադառնալու իրավունքի մասին։ Ես դա հասկանում եմ։ Իհարկե, մենք՝ որպես երկիր, հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ,  քանի որ մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք աշխարհի բոլոր երկրների հետ։

Հուսով ենք, որ նաև Ադրբեջանի կառավարությունը կհասկանա և վերջապես կստորագրի խաղաղության պայմանագիրը», – ընդգծեց Զորան Դիմիտրովսկին։

Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ Հյուսիսային Մակեդոնիայի դիրքորոշումը՝ Դիմիտրովսկին շեշտեց, որ Սկոպիեն կցանկանար, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենար և հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կստորագրվի։

«Յուրաքանչյուր կողմ ունի իր շահը, գիտեմ: Բայց ի վերջո դա երկու երկրներում ապրող մարդկանց շահն է։ Ի վերջո, դա երկու երկրների՝ տնտեսական բարգավաճում ունենալու շահն է։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն ունի նաև իր սեփական խնդիրները, բայց նրանք ունեն նաև որոշ ռեսուրսներ՝ բնական ռեսուրսներ, նավթ, գազ և այլն։ Սա նավթով հարուստ երկիր է։ Բայց, ի վերջո, շատ կարևոր է, որ նրանք չօգտագործեն այն ուժը, որն ունեն։ Որովհետև մենք՝ որպես Հյուսիսային Մակեդոնիա, նույնպես տուժում ենք նման ուժերից՝ արդեն մեր տարածաշրջաններում այն երկրների կողմից, որոնք ուզում են, որ մենք շարժվենք այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Երկրներ, որոնք ցանկանում են որոշակի գերազանցություն: Այդ գերազանցությունը լավ գաղափար չէ բարիդրացիական հարաբերությունների համար: Ուրիշ ազգի նվաստացումը լավ գաղափար չէ մեր ապագա բարեկամության համար, որովհետև մենք ցանկանում ենք ստեղծել խաղաղության աշխարհ, խաղաղության տարածաշրջաններ: Վաղն իրար թշնամաբար չպետք է նայենք, այլ պետք է նայենք որպես ընկերներ։ Դա անելու համար դիմացինին ստիպողաբար ոչինչ չես կարող պարտադրել և պետք է լսես մյուս կողմին: Պետք է զգույշ լինես և հաշվի առնես մյուս կողմի շահերը», – շեշտեց Զորան Դիմիտրովսկին՝ հույս հայտնելով, որ բոլորն օրերից մի օր կապրեն ավելի լավ աշխարհում։

Նրա խոսքով՝ պատճառը, որ Հյուսիսային Մակեդոնիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, այն է, որ այդ կառույցում բոլոր ազգերը հարգված են, ունեն տարածքի ինքնիշխանության իրենց իրավունքը, մշակութային ինքնությունը, կարող են փրկել սեփական լեզուն, մշակույթը, կրոնը և ամեն ինչ:

«Եթե ուժ գործադրես, ապա դա կարող է ժամանակավոր բնույթ կրել: Ի վերջո, եթե դիմացինին նվաստացնում են, դա ընկերություն չէ։ Դա չի կարող խաղաղություն հաստատել: Դա կլինի ընդամենը մեկօրյա հրադադար, ինչին կհաջորդի վրեժը Այնպես որ, լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են», – եզրափակեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և արտաքին առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկին։