Ուկրաինան հայտնել է 53 խոցված ԱԹՍ-ի մասին․ հարձակման հիմնական ուղղությունը Կիևն է եղել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 56 «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերով, որոնցից 53-ը խոցվել են։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցի համաձայն՝ հարձակման հիմնական ուղղությունը եղել է Կիևի շրջանը։ Մայրաքաղաքում գիշերն օդային ռմբակոծության տագնապ է հայտարարվել։

«Հակառակորդի ևս երեք անօդաչու թռչող սարք կորել է մի քանի շրջաններում, նախնական տվյալներով՝ առանց տուժածների և այլ հետևանքների», – ասվում է զեկույցում։

Սա Կիևի վրա ամսվա սկզբից անօդաչու թռչող սարքերի ութերորդ հարձակումն է, ավելի վաղ հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմը։

Ի տարբերություն վերջին հարձակումների՝ այս հարձակումը զանգվածային էր: Մայրաքաղաքում օդային ռմբակոծության մասին տագնապ հայտարարվել է գիշերվա ժամը 2-ի սահմաններում և տևել է մոտ երեքուկես ժամ, հաղորդում է վարչակազմը։

Նշվում է նաև, որ ռուսական անօդաչու թռչող սարքեր են ուղարկվել Կիև «տարբեր ուղղություններով և տարբեր խմբերով», իսկ ՀՕՊ ուժերն ու միջոցները գրեթե երկու տասնյակ անօդաչու են խոցել Ուկրաինայի մայրաքաղաքի օդային տարածքում։

Ռուսական կողմը չի մեկնաբանել այս տվյալները։