Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը. վարչապետի համոզմամբ՝ այն կնպաստի ՀՀ-ում տուրիզմի ոլորտի զարգացմանը

Լուրեր

22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցի ներկայացման, հանձնման արարողությանը: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ ներդրումային ուղեցույցը թողարկելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, ավելի ու ավելի շատ նախընտրում են գումարի առկայության դեպքում ծախսել ճամփորդության վրա։ «Կարծում եմ, որ դա ժամանակակից մարդու ճիշտ ընտրությունն է, որովհետև դա էլ է շատ կարևոր, և մենք նաև մեր պատկերացումների մասին էլ պետք է խոսենք, թե որոնք են ծախսային առաջնահերթությունները մարդու համար, որովհետև Կառավարության դեպքում դա քննարկում ենք, մարդու համար էլ պետք է քննարկենք։ Իմ կարծիքով՝ այդ առաջնահերթություններից մեկը, իհարկե, կրթությունն է, որը հիմնարար է, նաև տուրիզմը, այն տրամաբանությամբ, որ այն ունի շատ կարևոր, այդ թվում՝ մշակութային կոմպոնենտ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ ակտիվ կյանքն օգնում է ավելի քիչ ծախսել առողջության վրա։ Վարչապետի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք պետք է խրախուսել, ինչու չէ կրթության միջոցով ներդնել կամ առաջարկել մեր սերունդների համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանում տուրիզմն այսօր արդեն ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր, գործարար հմտությունն արտահայտելու հնարավորություն է տալիս: «Մենք կարևորում ենք, որ ոլորտում ունենք պատշաճ զարգացման և աջակցության ծրագրեր, որոնք հիմնված են պատշաճ բովանդակության և ռազմավարությունների վրա։ Կարծում եմ, որ տուրիզմը կարևոր է նաև գլոբալ կայունության առումով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մեծ երկիր չէ, բայց երբ սկսում ես ճամփորդել, պարզվում է՝ Հայաստանում այնպիսի բացառիկ տեղեր կան. «տուրիզմը կարևոր է նաև սեփական երկիրը և երկրագունդը ճանաչելու առումով»:

«Իհարկե, տուրիզմը թերևս տնտեսության և մարդկային հարաբերությունների ամենամերձեցնող ոլորտն է, երկրները, մարդկանց, ժողովուրդներին, ավանդույթները և, ի վերջո, ընդհանուր արմատների հետ առնչվելու լայն հնարավորություն է: Համոզված ենք՝ ահա այս թողարկումը, որն իրականացրել են մեր գործընկերները Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համագործակցությամբ՝ նոր խթան կտա ոլորտի զարգացմանը: Սա այն դեպքն է, երբ մենք տարբեր ներդրումային ծրագրեր քննարկելիս՝ տուրիզմի ոլորտում կունենանք միջազգայնորեն վավերացված մի փաստաթուղթ, որը մեզ համար լրացուցիչ փաստարկ կլինի հիմնավորելու, որ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ և ուղղություններ, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, ներդրումներ իրականացնելու, զարգանալու, հարստանալու և հարստացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կտա տուրիզմի ոլորտում զարգացումներին և ներդրումներին, որոնք այսօր էլ Հայաստանում նկատելի են:

Հաջորդիվ ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին վարչապետ Փաշինյանին է հանձնել Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը: