Կրեմլի խոսնակը՝ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի խորքում ուկրաինական հարվածների սահմանափակումները վերացնելու հնարավորության մասին

Լուրեր

25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
Բոլորը

ԱՄՆ իշխանություններն արդեն որոշում են կայացրել չեղարկել ATACMS հրթիռների օգտագործման սահմանափակումները Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Ամենայն հավանականությամբ, այս բոլոր որոշումներն արդեն կայացված են։ Սա կարելի է ենթադրել մեծ հավանականությամբ։ Այս պահին ԶԼՄ-ներում տեղեկատվական արշավ է տարվում՝ արդեն ընդունված որոշումը պաշտոնականացնելու համար»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը «համապատասխան» պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ տա հարվածել ռուսական տարածքին հեռահար զենքով։

«Այն կլինի համապատասխան: Պետք չէ ամենուր պատասխան ակնկալել, այս բոլոր գործողությունների պատասխանը հատուկ ռազմական գործողությունն է։ Ուկրաինայի շուրջ հակամարտությունում ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների ներգրավումն ուղղակի և անմիջական բնույթ է կրում։ Յուրաքանչյուր նոր քայլ մեծացնում է այդ ներգրավվածության աստիճանը, թեև այն ավելացնելու տեղ չկա»,- ասել է Պեսկովը։