Իրանի նախագահը կոչ է արել ԵՄ-ի օրինակով վերացնել իսլամական երկրների միջև սահմանները

Լուրեր

06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իրաքցի գործընկերոջ հետ հանդիպմանը կոչ է արել Եվրամիության օրինակով վերացնել իսլամական երկրների միջև սահմանները, փոխանցում է Tasnim գործակալությունը։

Իրանի նախագահականի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Փեզեշքիանը նշել է Իրանի և Իրաքի երկարամյա ու ամուր կապերը, ինչպես նաև ընդգծել է մահմեդական երկրների միասնական միության ստեղծման կարևորությունը։ Նրա կարծիքով՝ իսլամական աշխարհում միասնության ամրապնդումն անարդյունավետ կդարձնի արևմտյան պատժամիջոցները։

Փեզեշքիանը նաև առաջարկել է ստեղծել մասնագիտացված հանձնաժողովներ՝ Իրանի և Իրաքի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը զարգացնելու համար։

Նշենք, որ Իրաք կատարած այս այցն Իրանի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։