Այս ուղղության զարգացումը կարող է Հայաստանի համար ռազմական լուրջ խնդիրներ լուծել․ Արամ Պապոյան

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզ» (self-propagating high-temperature synthesis SHS-2024) միջազգային գիտաժողովը։ Այն համախմբել է մասնագետների և հետազոտողների ԱՄՆ-ից, Բելառուսից, Գերմանիայից, էստոնիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կորեայից, Հայաստանից, Հունաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Շվեդիայից, Չինաստանից, Անգլիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզը (SHS) բացառիկ հատկություններով նյութերն արագ արտադրելու եզակի միջոց է։ Այն դարձել է հիմնաքար տարբեր կիրառություններում՝ սկսած առաջադեմ կերամիկայից մինչև էներգետիկ նյութեր:

Գիտաժողովն ունի նպատակ ներկայացնելու նյութագիտության և սինթեզի տեխնիկայի վերաբերյալ նոր գիտական արդյունքները, վերջին զարգացումները և մարտահրավերները, ինչպես նաև նորարարական գաղափարների գեներացումն ու համագործակցությունների ձևավորումը։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։ Նա շեշտեց այս գիտական ուղղության կարևորությունը և հաջողություն մաղթեց գիտաժողովի աշխատանքներին։

ԱՄՆ Նոթր Դամի համալսարանի քիմիական և կենսամոլեկուլային ճարտարագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Մուկասյանը նշեց, որ Հայաստանում գիտաժողովի անցկացման գաղափարն առաջացել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում։

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի (SHS) ուղղության զարգացման աշխարհագրությունը լայնանում է․ տարեկան 1000 հրապարակում ավելի քան 100 երկրից։

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի (SHS) ուղղությունը ստեղծվել է 1968-1969թթ․՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Մերժանովի կողմից։

«Այսօր մենք շարունակում ենք իր գործը։ Քննարկելու ենք քաղցկեղի դեմ պայքարի մագնիսական նանոմասնիկների, եզակի կատալիզատորների, սուպերկոնդենսատորի ստացման համար նյութերը», – նշեց Ալեքսանդր Մուկասյանը։

«Սա հաջողություն է, որ Հայաստանում սկսել ենք զարգացնել այս շատ կարևոր գիտական ուղղությունը», – նշեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար Արամ Մանուկյանը։

Նա ասաց, որ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում պրոֆեսոր Մուկասյանի հետ համատեղ ստեղծվել է լաբորատորիա, որի նպատակն է զարգացնել ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի (SHS) ուղղությունը։ «Այս ուղղության զարգացումը կարող է Հայաստանի համար ռազմական լուրջ խնդիրներ լուծել։ Աշխատանքներում ընդգրկել ենք երիտասարդ կադրերի, որոնց պետք է տալ թևեր և ազատություն ստեղծագործելու և աշխատելու համար», – ասաց Արամ Մանուկյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը և ՌԴ ԳԱԱ Ալեքսանդր Մերժանովի անվան կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության պրոբլեմների ինստիտուտը:

Ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզի միջազգային գիտաժողովներն ունեն 33 տարվա պատմություն՝ սկսած 1991թ․-ից: Տարբեր տարիների գիտաժողովի անցկացման պատասխանատվությունը կրել են տարբեր երկրներ՝ ԽՍՀՄ (Ալմաթի, 1991), ԱՄՆ (Հավայներ, 1993), Չինաստան (Ուհան, 1995), Իսպանիա (Տոլեդո, 1997), Ռուսաստան (Մոսկվա, 1999), Իսրայել (Հայֆա, 2002), Լեհաստան (Կրակով, 2003), Իտալիա (Կալյարի, 2005), Ֆրանսիա (Դիժոն, 2007), Հայաստան (Երևան, 2009), Հունաստան (Անավիսոս, 2011), ԱՄՆ (Տեխաս, 2013), Թուրքիա (Անթալիա, 2015), Վրաստան (Թբիլիսի, 2017), Ռուսաստան (Մոսկվա, 2019): Մինչ այս անցկացվել է թվով 15 գիտաժողով: Այս տարի Երևանում անցկացվող գիտաժողովը 16-րդն է։