Կիրանցում նոր տներ են կառուցվում, մարդիկ դժգոհում են, որ անասնապահությամբ զբաղվել չեն կարողանում․ կյանքը՝ սահմանազատումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.12.2025 | 12:05
Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում
07.12.2025 | 12:02
«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 12:00
Ես իմ հայրենիքի համար եմ եկել. Փաշինյանի հետ Գյումրիում պատարագի մասնակցող քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:40
ԱԱ․ Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է
07.12.2025 | 11:26
Նիկոլ Փաշինյանը Յոթ Վերքում է․ եկեղեցում են արքեպիսկոպոսներ Կճոյանը, Միրզախանյանն ու Ադամյանը, եպիսկոպոս Սարոյանը
07.12.2025 | 11:23
Արեք բոլորիս ձերբակալել, չի կարելի եկեղեցու դռները փակել. գյումրեցի. ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 11:20
Փաշինյանը իր այցի պատճառով եկեղեցու դռները փակելու մասին հարցն անպատասխան թողեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 10:38
Հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2025 | 10:30
Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 10:11
Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
Բոլորը

Կիրանցում սահմանազատումից հետո նոր տներ են կառուցվում, ինչպես նաև շարունակվում են այն շինաշխատանքերը, որոնք սկսվել էին մինչ այդ գործընթացը։ Factor.am-ը երեկ շրջել է գյուղում և արձանագրել, որ Կիրանցում 7 տուն է կառուցվում։

«Գյուղը չի դատարկվում, նոր տներ ենք կառուցում, երկիրը սահմանից է սկսվում, պետք է հզորանանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է աճարկուտցի մի երիտասարդ, որը Երևանում ևւ Ռուսաստանում աշխատանք փնտրելու փոխարեն՝ այս տարի այն Կիրանցում է գտել։ Նա ընդգրկվել է տների կառուցման աշխատանքներում, շինարար է։

Սահմանի եզրին հայտնված գյուղերում տները կառուցվում են պետական ծրագրով։ Կառավարությունը 21 մլն դրամ է հատկացնում Կիրանցում, Ոսկեպարում և Բերքաբերում կառուցապատում իրականացնելու համար, իսկ այլ սահմանամերձ գոտիներում՝ 16 մլն դրամ։ Առաջիկայում կառուցապատում է սկսելու նաև բնակիչներից մեկը, որի տունը սահմանազատումից հետո մնաց Ադրբեջանի տարածքում։ 

Կիրանցն Ադրբեջանից բաժանող պատի մոտ դեռևս բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։ Պատի հայկական կողմում ասֆալտապատ ճանապարհն է՝ հարթ ու գծանշումներով, իսկ հակառակ՝ ադրբեջանական կողմում, Կիրանցի նախկին կամուրջն է։ Factor.am-ն արձանագրեց, թե ինչպես են ադրբեջանցիները երթևեկում այդ ճանապարհով։ 

Բնակիչները նշեցին, որ հիմնականում ականազերծողներն են անցուդարձ անում։

«Ես վախում չեմ թուրքերիցը։ Էն կռիվների ժամանակ ես գյուղից տեղ չեմ գնացել»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է 74-ամյա Շուշիկ տատը, որի պատշգամբից պարզ երևում է պատից այն կողմ ադրբեջանցիների տեղաշարժը։

Սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն էր եկել Կիրանց։ Ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել էր հայ-ադրբեջանական սահմանին կառուցված դպրոց և պնդել, որ Կիրանցում ապահով է։ Factor.am-ը 74-ամյա կիրանցեցուց հետաքրքրվեց՝ իրեն ապահով զգո՞ւմ է։

«Ես հանգիստ քնում եմ, գիտեմ, որ մեր սահմանապահները կանգնած են։ Աստված գիտի՝ խաղաղություն կլինի՞, թե՞ չէ։ Զոհեր ենք տվել, ո՞նց պետք է խաղաղ ապրենք նրանց հետ»,- ասաց նա՝ շեշտելով, որ գյուղից չի հեռանա։

Կիրանցեցիները տեսախցիկի առջև խոսելու ցանկություն հիմնականում չունեն՝ ո՛չ դրականի, ո՛չ բացասականի մասին, սակայն մասնավոր զրույցում իրավիճակի մասին տարբեր կարծիքներ են հայտնում։

Կիրանցում շատերի համար գյուղատնտեսությամբ զբաղվելն է խնդիր դարձել։

«Սաղ հողերը տվեցին, էլ ի՞նչ մնաց, որ անես․․․ առաջ անասուն էինք պահում, պանիր էինք ծախում, կաթ էինք ծախում, իսկ հիմա կովերի մեծ մասը վաճառել ենք։ Ես իմ կովերը վաճառել եմ, մեկն է մնացել, եթե էս մեկն էլ ուզող լինի, դա էլ կտամ։ Տեղ չկա պահելու։ Հիմա, եթե բրախեմ, թուրքի սահմանն անցնելու է»,- ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ սահմնազատումից հետո կորցրել է վարելահողը։ Ցորենը հնձել չի հասցրել․ մեկ հեկտար արտը ոչ թե թշնամուն է անցել, այլ ՀՀ-ն է ճանապարհ կառուցել։ Ցորենի համար դեռ փոխհատուցում չեն առաջարկել, իսկ վարելահողի համար առաջարկված 10 հազար դոլարից էլ բնակիչն է հրաժարվել։

Կիրանցի բնակիչներից մեկի այգու տարածքով է անցնում գյուղի նոր ճանապարհը ծառերը կտրել են, տեղն ասֆալտ գցել։ Նա տեսանկարահանվել չցանկացավ, բայց իրավիճակի վերաբերյալ խոսեց։

«Էլ էն անորոշ վիճակը չէ, հիմա սա պետական սահման է։ Եթե մեր երկրի անկախության համար է իմ այգին քանդվել, դեմ չեմ։ Այգին ուրիշ տեղ էլ կարող եմ հիմնել, եթե խաղաղություն է լինելու, կարևորը դա է։ Ճանապարհի համար տունս էլ կարող էին քանդել, միայն խաղաղություն լինի։ Գեղեցիկ դպրոցը կա, էրեխեքը մեծ հաճույքով հաճախում են»,- ասաց կիրանցեցին, որի տունը հայ-ադրբեջանական սահմանից բաժանվում է նորակառույց ճանապարհով։

Նարեկ Կիրակոսյան