Հսկող տեսախցիկների նախագիծը դեռ երեք ամիս քննարկման փուլում կլինի

Լուրեր

05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեսախցիկներով հսկողության մասին օրենքի նախագիծը այսօր պետք է քննարկվեր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, սակայն ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկա չէր և քննարկում չկայացավ։ 

Հանձնաժողովի նիստի ավարտին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց նախագծի մասին և ընդգծեց, որ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խիստ բացասական կարծիք էր տվել նախագծին։  Մանուկյանը նաև նշեց, որ հանրության և փորձագիտական համայնքի մոտ նախագծի հետ կապված լուրջ անհանգստություններ կան։  

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դեռ երեք ամիս հնարավորություն կլինի նախագծի շուրջ քննարկումներ կազմակերպելու։

Նշենք, որ նախագծի ընդունմամբ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեն բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի՝ առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ նույն ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներում, ուսումնական հաստատություններում, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններում, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, առևտրի իրականացման վայրերում, մետրոպոլիտենում, ստորգետնյա ավտոկայանատեղերում, 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում: 

Նշված հաստատություններից բացի տեսախցիկների առկայությունը պարտադիր է լինելու նաև շտապօգնության մեքենաների, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների համար։ Այս օբյեկտները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: