«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Լուրեր

05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
Բոլորը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։ 

Նույն տարածքային բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները,  «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկել են նշված տարածքը։ Խուզարկության արդյունքում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են ծխախոտի տուփ և պլաստմասե տարա, որոնց մեջ առկա են եղել 32 հատ դեղահաբ և դեղապատիճ, ինչպես նաև՝ 12,3 գրամ քաշով կաթնագույն, փխրուն զանգված և օգտագործված, դատարկ ներարկիչ՝ իր ասեղով։

Շարունակելով հսկողությունը նշված տարածքում՝ ծառայողները նույն վայրում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող դատապարտյալի, որին անմիջապես ենթարկել են անձնական խուզարկության, ապա ևս մեկ անգամ զննել տարածքը։ Հերթական խուզարկության արդյունքում՝ աղբակույտի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բժշկական լարան, կասկածելի հետքերով զիպ տոպրակ, էլեկտրական լամպ, որի մեջ թաքցված է եղել օգտագործված, դատարկ ներարկիչ, ինչպես նաև՝ ինքնաշեն սարք՝ մոխրացված հետքերով, ենթադրաբար թմրանյութ օգտագործելու համար նախատեսված։ 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։