ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։

Ըստ ՆԳՆ-ի՝ թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։

«ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային) համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին հավասարապես օգտվել թե՛ էլեկտրոնային հերթագրման, թե՛ տեղում՝ կտրոնով սպասարկվելու հնարավորությունից։

Քաղաքացիների հարմարավետությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ կպահպանվի հարթակի նույն հասցեն՝ migration.e-gov.am -ը։ Փոփոխությունները կվերաբերեն բացառապես հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությանն ու տրամաբանությանը։

Տեղեկացնենք, որ 2023 թ. մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում են էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։

Ուշադրություն. նոր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին կուղարկվեն ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։ Հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք հետևողական լինել ստացվող ծանուցումներին և վերահաստատել ամրագրված այցը։

Տեղեկացնում ենք նաև, որ համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի թարմացված տարբերակով»,- ասված է հաղորդագրության մեջ։