Մշակույթի գործիչները՝ Երևանի ավագանու թեկնածուներ. ովքե՞ր են նրանք և ի՞նչ ուղի են անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
Բոլորը

 Երգիչներ, երգահաններ, ռեժիսորներ ու դերասաններ. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդգրկված ուժերի ներկայացուցիչների շրջանում, ինչպես ավագանու նախկին կազմում, քիչ չեն արվեստի գործիչներն ու մտավորականները:

Նրանք մեծ թիվ են կազմում հատկապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում, որ գլխավորում է հենց դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը: Նույն դաշինքի ցուցակում ընդգրկված է երգիչ Արթուր Իսպիրյանը, որը նաև Հանրային ռադիոյի արխիվի, Կոմիտասի տուն թանգարանի, ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրենն է, ներկայացված է նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, որը լինելով իշխանության ներսում, մշտապես հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից՝ չվախենալով սուր քննադատություններ անելուց:

Դաշինքի ցուցակում ընդգրկվածների թվում է երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը: Նա մշտապես սուր քննադատության է ենթարկել նախկին իշխանությանը, դեմ է խոսել թայֆայական գործելաոճին:

Ցուցակում ներկայացված է նաև գրող Կարեն Անտաշյանը: Նա զբաղվում է ոչ միայն գրականությամբ, այլև 11 տարի է՝ աշխատում է տուրիզմի ոլորտում:

Նույն ցուցակում ներկայացված է նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ, «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի դերասան Արթուր Մանուկյանը: Ի դեպ, նա եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և կուսակցությունը լքել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում արվեստի հետ առնչություն ունեցող անդամների թիվը մեծ չէ: Կարելի է առանձնացել Թաթուլ Ալթունյանի անվան Երգի և պարի անսամբլի երգիչ Վարդան Ասոյանին:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ցուցակն էլ գլխավորում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նա պարբերաբար բարձրաձայնել է Հին Երևանի պատմական շենքերը պահպանելու անհրաժեշտության մասին: Անահիտ Թարխանյանը աչքի է ընկել հասարարակական և քաղաքական կյանքում ցուցաբերած ակտիվ դիրքորոշմամբ։

«Ժառանգություն» կուսակցության ցուցակում ևս արվեստի գործիչների առատություն չի նկատվում: Նրանց թվում կարելի է նկատել միայն «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի կոնցերտմայստեր Քրիստինե Չթչյանին: Ջութակահարուհին մի առիթով նշել է, որ հենց արվեստագետի զգացմունքային դրդումներն են իրեն տարել դեպի քաղաքականություն:

«Լույս» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը, որն, ի դեպ, հավակնում է տվյալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին:

Նույն դաշինքի ցուցակում ընդգրկված է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Սիրանուշ Եսայանը:

«Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակում քիչ թվով, բայց կարելի է հանդիպել արվեստագետների: Նրանց թվում է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը։ Վերջինս անկուսակցական է, կարծում է, որ իր ոչ քաղաքական անցյալը դրական դեր կունենա։ Ռեժիսորը տարիներ շարունակ կոորդինացրել է մշակութային նախագծեր։

«Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակում ընդգրկված են նաև թատերագետ, ռեժիսոր Աշոտ Հակոբյանն ու երաժիշտ Արմեն Քալանթարյանը: Հուսանք, որ նոր ավագանու մտավորական անդամների խոսքն այսուհետ ավելի որոշիչ կլինի և քաղաքի կառավարման հարցում իշխանությունը հաշվի կնստի նրանց տեսակետների հետ:

Աննա Բաբաջանյան