Բաքուն հայտնել է, թե որ երկրների քաղաքացիներն են գտնվում ադրբեջանական բանտերում
Քաղաքականություն
29.08.2024 | 23:13Ադրբեջանում «բանտում գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը» նվիրված սեմինարի ժամանակ ներկայացվել է, թե ադրբեջանական բանտերում որ երկրների քաղաքացիներ են բանտարկված, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ տարբեր երկրների քաղաքացիներ են պատիժ կրում Ադրբեջանի ուղղիչ հիմնարկներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Բանգլադեշի, Բելառուսի, Չինաստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Վրաստանի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, Նիգերիայի, Մալդիվների, Մարոկկոյի, Եգիպտոսի, Ուզբեկստանի, Պակիստանի, Շրի Լանկայի , Թուրքիայի, Թուրքմենստանի, Օմանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլն։
Երկրի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության իրավաբանական վարչության պետ Զիյա Դադաշովի խոսքով՝ նրանցից 14-ը ցմահ ազատազրկված օտարերկրացիներ են։