ՄԻԵԴ-ը հրապարակել է Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով վճիռը

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

Այսօր Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (№15028/16)): ՄԻԵԴ-ն վճռել է, որ Հայաստանը խախտել է Դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4,500,00 եվրո բարոյական վնասի և 2,000,00 եվրո դատական ներկայացուցչության ծախսերը:

«Գործը վերաբերում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությունում 2002–2011թթ միլիոնավոր դոլարների հասնող հնարավոր չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ «ազդարարմանը» (դիմողն այդ տարիներին աշխատել էր ընկերության անվտանգության համակարգում և անընդմեջ զեկուցել այդ մասին):

Դիմողը այդ ընկերության հատուկ բացված էլեկտրոնային հասցեին ոչ հրապարակային ձևով (կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու նպատակով) 26.03.2012թ ներկայացրել էր իր բացահայտումները և խնդրել էր հետաքննել դրանք, սակայն հայաստանյան դատարանները նրան զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության էին ենթարկել՝ Ընկերության պաշտոնատար անձի հայցի հիման վրա: Հայաստանյան դատարանները պարտավորեցնել էին Դիմողից, հօգուտ հայցվորի բռնագանձել 2,400’000,00 ՀՀ դրամ գումար, որը կատարվել էր Դիմողի անձնական օգտագործման ավտոմեքենան և Գյումրիի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանը հարկադիր կերպով վաճառքից ստացված միջոցների հաշվին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արտակ Զեյնալյանը: