Արտաշատի համայնքապետը հողամասեր է գնել ու ինքն իրեն թույլտվություն տվել եղած շինությունները քանդելու վերաբերյալ

Լուրեր

06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
Բոլորը

Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը 2023 թվականին հիփոթեքային վարկով 2 հողամաս է գնել նույն համայնքում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է համայնքապետի ներկայացրած հայտարարագրից։ 

Նա հողամասերից մեկի համար վճարել է 14 մլն 800 հազար դրամ, մյուսի համար՝ 14 մլն դրամ։ Հետաքրքրական է, որ նա հայտարարագրում նշել է, որ հողամասերի վրա եղած շինությունները քանդել է համայնքապետի որոշմամբ։ Այս դեպքում նա հղում է կատարում հենց իր որոշմանը։ 

«Տնամերձ հողամասեր՝ քանդման ենթակա հին հողից շինություններով, ձեռք բերելուց հետո քանդել ենք համաձայն Արտաշատ համայնքի ղեկավարի թիվ՝ Ք-1929 որոշման»: 

Մկրտչյանը հողամասերը գնել է 2023 թվականի դեկտեմբերին, շինությունները քանդելու որոշումը կայացվել է 2024 թվականի ապրիլին։ 

«Սերինե Գալուբյանին և Կառլեն Մկրտչյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․ Մյասնիկյան փողոց թիվ 102-104 հասցեում գտնվող՝ 03-001-0022-0071 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում՝ ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31012024-03-0002 վկայականի՝ թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 6, թիվ 7 և թիվ 8 շինությունների ամբողջությամբ քանդման թույլտվություն /քանդման թույլտվությունը կցվում է/»։

Ստացվում է, որ Արտաշատի համայնքապետը նախ գնել է հողամասերը, ապա ինքն իրեն շինությունները քանդելու թույլտվություն տվել։ Նա տարվա ընթացքում Արտաշատի համայնքապետարանից որպես աշխատավարձ ստացել է շուրջ 6,7 մլն դրամ։ 5,8 մլն դրամ ուղղել է վարկի մարմանը։ Այլ եկամուտներ նշված չեն։ Շուրջ 4 մլն դրամ կանխիկ է հայտարարագրել։ 

Մկրտչյանը այս հողամասերից բացի ևս մեկ հողամաս ունի Արտաշատում, որը նա 2005 թվականին ստացել է որպես ժառանգություն։ 

Նա 90 օր և ավելի փաստացի տիրապետում է 2022 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենայի։ 

Նրա կինը՝ Սերինե Գալուբյանը, անհատ ձեռնարկատեր է իր անունով ԱՁ-ում։ Նա տարվա ընթացքում այս ԱՁ-ից ստացել է 4 մլն 360 հազար դրամ։ Համայնքապետի կինը 4 մլն 600 հազար դրամ կանխիկ է հայտարարագրել, շուրջ 56 հազար դրամ էլ՝ բանկային հաշվին։ Սերինե Գալուբյանը 1 մեքենա ունի՝ KIA մակնիշի 2015 թվականի արտադրության ձեռք բերված 2020 թվականին։ 

Բացի այդ՝ նա 2 անշարժ գույք ունի, համատեղ սեփականության հողամաս Արտաշատում, որը ձեռք է բերել 1991 թվականին, և բնակարան Արտաշատում, որը 2011 թվականին ստացել է որպես նվիրատվություն։ 

 

Անժելա Պողոսյան