Արմավիրի մարզի ուսհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Արմավիրի մարզում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։

Նախքան խորհրդակցության մեկնարկն Արաքսիա Սվաջյանն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ շրջել է Արմավիրի մարզկենտրոնում կազմակերպված կրթական էքսպոյում, որն անցկացվում է առաջին անգամ՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ։

Էքսպոյի շրջանակում նրանք ծանոթացել են մարզի կրթօջախների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ, հետաքրքրվել առաջիկա անելիքներով ու նախաձեռնություններով:

Այնուհետև Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Արմավիրի մարզի կրթական տարվա արդյունքներին։ Նա կարևորել է ուսուցիչների արձանագրած հաջողությունները, անդրադարձել ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, նոր չափորոշիչով աշխատանքների կազմակերպմանն ու դասագրքերի խնդրին։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույնները» մրցույթը. ընտրությունը կատարվելու է բոլոր ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ևս ողջունել է ներկաներին և շնորհավորել նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, մաղթել խաղաղ և արդյունավետ աշխատանք:

Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել առկա խնդիրները: