Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում

Լուրեր

22.11.2024 | 20:33
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից
22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
Բոլորը

Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով աշխատանքային երկօրյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները:

Քննարկումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝  ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Բացման խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է ամփոփել ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները․ «Կարևոր է ևս մեկ անգամ խոսել առաջնային անելիքների մասին՝ շեշտադրելով դրանք, որպեսզի մեր գործընկերները՝ թե՛ մարզային վարչություններից, թե՛ Երևանի քաղաքապետարանից, պլանավորեն իրենց համապատասխան անելիքներն՝ ուսումնական տարվան ընդառաջ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ նա նշել է, որ աշխատանքներն այս տարի ևս շարունակվում են. 2024/25 ուսումնական տարում ՀՊՉ-ն ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոխնախարարը, մասնավորապես, ընդգծել է դասագրքերի ապահովման հարցը. «Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել և տպագրվել են: Որոշ դասագրքերի  տպագումը դեռևս ընթացքի մեջ է, որովհետև դրանք ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքով պայմանավորված:  Նախատեսվում է, որ  մինչև սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին»:

Նրա խոսքով՝ փոքր թվով առարկաների դասագրքեր չկան, որոնցից առանցքային է 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել․ «Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»։

Ըստ նրա՝ որոշ դասարաններում, մասնավորապես՝ «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր  չկան, որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար  սահմանված պահանջները: Այս առարկաների համար այս տարի  դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի համար նոր մրցույթներն արդեն իսկ հայտարարված են, և հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ գործընկերների հետ համագործակցությամբ ՀՊՉ ներդրման շրջանակում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստումները: Մասնավորապես՝ ԿԶՆԱԿ-ն իրականացնում է առարկայական, ինչպես նաև ուսումնական պլանի գծով վերապատրաստումները: «Բոլոր աշխատանքները, որոնք պետք էր կազմակերպել դպրոցներում պատշաճորեն տարին սկսելու համար, իրականացվել են»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նոր ուսումնական տարում որպես պարտադիր խմբակ բոլոր դպրոցներում գործելու են մասնագիտական կողմնորոշման և առողջ ապրելակերպի խմբակները:  Աշխատաժողովի ընթացքում նախանշվել են այն գործողությունները, որոնք պետք է արվեն․ հատկապես օրակարգային է դպրոցների ֆինանսավորման առանձնահատկությունների վերաբերյալ հարցը: Ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործընթացը սկսվել է անցյալ տարվանից, և, ըստ Արաքսիա Սվաջյանի, այս տարվանից այն կունենա ավելի սահուն կիրարկում:  Փոխնախարարն իրազեկել է, որ երկուշաբթի օրվանից մարզային այցերն ու օգոստոսյան խորհրդակցություններն են մեկնարկելու: Հատկանշական է, որ այս տարի, բացի դպրոցներից և մանկապարտեզներից, նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուների հետ են քննարկումներ լինելու, քանի որ ուսումնական գործընթացի կազմակերպման ծավալուն բարեփոխումների ծրագրեր են իրականացվում նաև այդ կառույցներում:

ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է ՀՊՉ-ի ներդրմանն առնչվող հիմնական խնդիրները՝ նշելով, որ Տավուշի մարզի փորձը հնարավորություն է տվել այլ մարզերում աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա անդրադարձել է ուսումնական պլանի կազմման առանձնահատկություններին՝ նշելով, որ շատ դպրոցներ  դեռևս լիովին չեն պատկերացնում չափորոշչով տրված նոր հնարավորությունները: Այդ նպատակով ուղեցույցներ են հաստատվել ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի կողմից, որոնցից օգտվելով՝ դպրոցների աշխատանքը կարող է հեշտանալ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դպրոցներում կառավարման նոր համակարգին, մենթոր դպրոցների գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ կամավոր և հերթական ատեստավորմանը, տարակարգին, նախադպրոցական կրթության չափորոշչին, արտադպրոցական կրթությանը վերաբերող այլ հարցեր: