Պուտինը ՊՆ-ից պահանջել է «դուրս մղել թշնամուն» Ռուսաստանի տարածքից. նա խորհրդակցություն է հրավիրել

Լուրեր

08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հիմնական խնդիրն է՝ «թշնամուն դուրս մղել երկրի տարածքներից և ապահովել սահմանների հուսալի փակումը»։ Կրեմլի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին նա ասել է Ուկրաինային սահմանակից շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպմանը, փոխանցում է Մեդուզան։

«Գլխավոր խնդիրը, անշուշտ, դրված է ՊՆ-ի առջև՝ դուրս մղել, քշել թշնամուն մեր տարածքներից և սահմանապահ ծառայության հետ միասին ապահովել պետական սահմանի հուսալի փակումը։ ԱԴԾ-ն Ռոսգվարդիայի հետ միասին պետք է ապահովի հակաահաբեկչական իրավիճակը և արդյունավետ պայքարը հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ։ Տեղի ունեցող իրադարձություններին պետք է գնահատական տրվի անվերապահորեն։ Դա կկատարվի։ Բայց հիմա գլխավորը հրատապ խնդիրների լուծումն է, որոնք ի հայտ են գալիս տվյալ պահին և հիմնված են իրավիճակի զարգացման կանխատեսումների վրա»,- ասել է Պուտինը։

Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևն իր «արևմտյան տերերի» օգնությամբ ձգտում է «ապագայում բարելավել իր բանակցային դիրքերը»՝ հարձակվելով ռուսական տարածքի վրա։

«Բայց ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար: Ինչի՞ մասին կարելի է ընդհանրապես խոսել նրանց հետ»,- հայտարարել է Պուտինը։

Օգոստոսի 6-ին ուկրաինական զորքերը ներխուժել են Կուրսկի շրջանի տարածք։ Այդ ժամանակից ի վեր այնտեղ մարտեր են ընթանում։ Հաղորդվում է, որ օգոստոսի 11-ի գիշերն ուկրաինական ուժերը մտել են Կուրսկի մեկ այլ՝ Բելովսկի շրջան: Այն գտնվում է Սուջայից հարավ, որտեղից սկսվել է ուկրաինական ուժերի ճեղքումը դեպի ռուսական տարածք։ Մի կողմից Բելովսկի շրջանը սահմանակից է Ուկրաինային, մյուս կողմից՝ Բելգորոդի մարզին։