Թաղված հավի միսը հանել են հողի տակից և տեղափոխել՝ վաճառելու նպատակով․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման  և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության  կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը․ տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:

Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։

Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց  տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։

Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։

Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: