«Ծեծում էին, ուշքս գնում էր, աչքերս բացում էի՝ էլի էին խփում». խոշտանգման գործով նոր որոշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.03.2026 | 21:53
ՌԴ-ն Ադրբեջանով մարդասիրական օգնություն է ուղարկում Իրանին
12.03.2026 | 21:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.03.2026 | 21:30
Իրանում հակամարտությունը շարունակվելու դեպքում ՀՀ տարածքով Նախիջևան տարանցումն արդիական կդառնա․ Ռուսիֆ Հուսեյնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:16
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
12.03.2026 | 21:16
«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:09
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ գումար» է վաստակում, երբ նավթի գները բարձրանում են
12.03.2026 | 21:00
Վարչապետը նախապես տեղյակ չի եղել այդ քայլի մասին, պրոտոկոլից շեղում կա․ Լուսինե Բադալյանը՝ Էդիտա Գզոյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:51
Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք
12.03.2026 | 20:45
Որքան փող ու ինչ գույքեր են բռնագանձման ենթակա ՀՅԴ-ական նախկին նախարարից ու եղբորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:37
ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը
12.03.2026 | 20:29
Այսօր Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ
12.03.2026 | 20:13
Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով Իրանում երեք միլիոն ներքին տեղահանված կա. ՄԱԿ
12.03.2026 | 20:00
Իրանի դեմ լայնածավալ պատերազմ է ԱՄՆ-ի ներգրավմամբ․ բնական կլինի «Թրամփի ուղու» ձգձգումը․ Գեորգի Միրզաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 19:49
Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի պաշտպանության նախարարի հետ
12.03.2026 | 19:37
Իրանի նոր գերագույն առաջնորդը խոսել է ընտանիքի զոհված անդամների մասին
Բոլորը

4 տարի առաջ ոստիկանության ծառայողների կողմից 28-ամյա Տիգրան Կարապետյանին ենթադրյալ խոշտանգման ենթարկելու գործով Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ Առաջին և Վերաքննիչ դատարանները պատշաճ քննություն չեն իրականացրել:

«Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, որ առերևույթ խոշտանգման դեպքով չի իրականացվել արդյունավետ քննություն:

Եվ ամենակարևոր հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ նախաքննության փուլում տուժողի նկատմամբ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն և այլ գործողությունները, որոնք պետք է կատարվեին: Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կատարել անհրաժեշտ դատավարական գործողություններ, որոնք կապահովեն քրեական գործով վարույթի անխոչընդոտ և անխափան ընթացքը»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 27-ի՝ գիշերը ժամը 04։00-ին Օհանովի փողոցում, «Երևան Սիթի» սուպերմարկետի հարակից տարածքում։ Ըստ տուժող Տիգրան Կարապետյանի՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել իրեն, երբ մի փոքր ալկոհոլ օգտագործած մեքենայի արագությունն է գերազանցել, քանի որ շտապելիս է եղել երեխայի համար դեղ գնելու։

Տիգրանի խոսքով՝ խոշտանգումը շարունակվել է նաև ոստիկանական մեքենայի մեջ, որտեղ մի քանի անգամ ուշագնացել է եղել։ Տուժողը դեռևս 4 տարի առաջ պատմում էր՝ ոստիկանության բաժնում բռնություն գործադրող աշխատակիցներին միացել են նաև քրեականի և բաժնի պետերը։

Ոստիկանությունում նրան մեղադրանք էր առաջադրվել հին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար: Ըստ նախաքննական մարմնի՝ Տիգրանը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, բացի այդ՝ ոստիկանների ծառայողական պարտականությունները խափանելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ է հասցրել օպերլիազորներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքից անմիջապես հետո Տիգրանի փաստաբանը բարձրաձայնել էր ոստիկանների բռնի գործողությունների մասին, ահազանգին հաջորդել էր ոստիկանության «պաշտոնական հաղորդագրությունը» դեպքի մասին։ Կից տեսանյութում լսվում է, թե ինչպես է Տիգրանը հայհոյում ոստիկաններին, բայց չեն երևում ոստիկանների պատասխան գործողությունները։

Տիգրանի դեմ գործին զուգահեռ, տուժող կողմի պահանջով, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ոստիկանական գործողությունների վերաբերյալ՝ խոշտանգման հոդվածով։ Տիգրան Կարապետյանը ճանաչվել էր տուժող։ Գործը, սակայն, կասեցվել էր, տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը 2022 թվականին օգոստոսին այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն անարդյունք։ 2 ամիս անց բողոքարկել էր նաև Վճռաբեկ դատարան։ Այդ ընթացքում, նոր Քրեական օրենսգրքի համաձայն, կասեցված բոլոր գործերը վերաբացվեցին, ներառյալ՝ Կարապետյանինը։

Օրերս Վճռաբեկ դատարանն արձանագրել է Կարապետյանի՝ խոշտանգման գործով ոչ արդյունավետ քննությունը, ինչը նոր քննություն է ենթադրում, որն արդեն իսկ ընթանում է նոր Քրեական օրենսգրքի պահանջին համապատասխան։ Արդյո՞ք ենթադրյալ պատասխանատուները, ի վերջո, պատասխանատվություն կկրեն, հայտնի չէ. վերաբացված գործի քննությունն ընթանում է արդեն ավելի քան 2 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան