Վերացվել է Ռուսաստան ներմուծման սահմանափակումը ընկերություններից մեկի համար․ ՍԱՏՄ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական կողմի հետ քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել Ռուսաստան ներմուծման սահմանափակումը կազմակերպություններից մեկի համար, այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով ՍԱՏՄ պետ Արմեն Հայրապետյանը բանակցել է ռուս գործընկերոջ հետ։

Ավելի վաղ ՍԱՏՄ-ից Factor.am-ին հայտնել էին, որ ըստ ռուսական կողմի հետ պայմանավորվածության՝ ռուս մասնագետները օգոստոսի վերջին Հայաստան կգան Ռուսաստան ներմուծվող ապրանքների արտադրության, վերամշակման, պահպանման և փոխադրման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու համար։ Նրանք նաև հայ մասնագետներին են հրավիրել Մոսկվա՝ այցելել «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության լաբորատորիաներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և որոշում կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու մասին։ 

Նշենք, որ ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում այն ընկերություններում, որոնց արտադրանքում ռուսական կողմից խախտումներ էին արձանագրվել։

Հիշեցնենք նաև, որ լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերություններից մեկից Factor.am-ին տեղեկացրել էին, որ ռուսական կողմն իրենց ևս արգելել է բանջարեղեն արտահանել՝ պատճառաբանելով, թե արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։ Ընկերությունից, սակայն, պնդում են, որ խախտումներ չունեն։