Բանակցություններն ավարտվել են, բայց ՌԴ-ն չի վերացրել հայկական որոշ մթերքների արտահանման արգելքը

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Ռուսական շուկա հայկական պտուղ-բանջարեղեն արտահանելու սահմանափակումերի հետ կապված հայ-ռուսական բանակցություններն ավարտվել են, բայց ռուսական կողմը չի վերացրել արգելքը, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը: Հայկական 16 ընկերությունների մուտքը ռուսական շուկա շարունակում է սահմանափակած մնալ։ ՍԱՏՄ ներկայացուցչի խոսքով՝ հայկական կողմը տեղեկացրել է ռուսական կողմին, որ իրենք այդ ընկերություններում ստուգումներ են իրականացնում, և արդյունքները կփոխանցեն գործընկերներին։ Թե երբ արգելքը կհանվի, ՍԱՏՄ-ում դժվարանում են պատասխանել։

Անուշ Հարությունյանը Factor.am-ին հայտնեց, որ ըստ ռուսական կողմի հետ պայմանավորվածության՝ ռուս մասնագետները օգոստոսի վերջին Հայաստան կգան Ռուսաստան ներմուծվող ապրանքների արտադրության, վերամշակման, պահպանման և փոխադրման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու համար։ Նրանք նաև հայ մասնագետներին են հրավիրել Մոսկվա։

«Ռուսական կողմը հայ գործընկերներին հրավիրել է այցելել «Ռոսսելխոզնադզորի» ենթակայության լաբորատորիաներ՝ ծանոթանալու բուսական մթերքներում թունաքիմիկատների մնացորդների պարունակության մոնիտորինգի համակարգին»,- նշեց գերատեսչության հանրային իրազեկման բաժնի պետը։

Նրա փոխանցմամբ, սակայն, կառույցում դեռ չեն որոշել կընդունեն ռուս գործընկերների հրավերը, թե՝ ոչ․ Ռուսաստան գնալ-չգնալու հարցը քննարկում են։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և որոշում կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու մասին։

Նշենք, որ ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում այն ընկերություններում, որոնց արտադրանքում ռուսական կողմից խախտումներ էին արձանագրվել։ Ստուգումների արդյունքների վերաբերյալ ՍԱՏՄ-ն դեռ տեղեկատվություն չի տրամադրում։

Ավելի վաղ լոլիկի մշակությամբ զբաղվող ընկերություններից մեկից Factor.am-ին տեղեկացրել էին, որ ռուսական կողմն իրենց ևս արգելել է բանջարեղեն արտահանել՝ պատճառաբանելով, թե արտադրանքում պեստիցիդների առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը։ Ընկերությունից, սակայն, պնդում են, որ խախտումներ չունեն։

Մանյա Պողոսյան