Այդ հայտարարությունները «ջուր են լցնում Հայաստանի ջրաղացին»․ Բաքուն շարունակում է քննադատել «Ղարաբաղ մտնելու» մասին Էրդողանի հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում շարունակում են դժգոհել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում  թուրքական կողմի մասնակցության մասին հայտարարության հետ կապված։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք։ Մենք այսօր հնարավոր ամեն ինչ անում ենք Իսրայելի դեմ, դադարեցրել ենք նրա հետ առևտուրը, խզել մեր հարաբերությունները»,- ասել էր Թուրքիայի նախագահը Իսրայելին ուղղված սպառնալիքի համատեքստում։

Էրդողանի այս հայտարարությունը հիմա էլ քննադատել է ադրբեջանական պաշտոնական «Ադրբեջան» թերթը։ «Ղարաբաղյան հաղթանակի հեղինակը Գերագույն գլխավոր հրամանատարն է և ադրբեջանական բանակը» վերնագրով խմբագրականում նշվում է, որ այդ հայտարարությունները «ջուր են լցնում Հայաստանի ջրաղացին»։

«Այսպիսով, ո՞վ է այս հաղթանակի հեղինակը, ինչո՞վ է պայմանավորված հաղթանակը։ Նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը տանք այս հարցին՝ մեջբերելով նրա ելույթներից. «Հաղթանակի հեղինակը մեր փառապանծ բանակն է, մեր քաջարի զինվորները, մեր հերոս ժողովուրդը»… Այսինքն՝ նախագահը հայտարարում է, որ հաղթանակի հեղինակը բանակն ու ժողովուրդն է»,- ասվում է հոդվածում։

Հրապարակման մեջ նշվում է, թե «հաղթանակից անմիջապես հետո ամբողջ աշխարհի հայությունը նոր նենգ արշավ է սկսել՝ փորձելով ստվերել Ադրբեջանի արդար պատերազմը, խոսելով արտասահմանյան զորքերի ու վարձկանների մասին»։

«Ցավոք, երբեմն ստի այս արշավին միանում են նաև բարեկամ երկրներից մարդիկ։ Օրինակ, բոլորիս հիասթափեցրեց Ունալ Չևիքեզի հայտարարությունը պատերազմի ժամանակ, որն Ադրբեջանում եղբայրական Թուրքիայի դեսպանն էր 2001-2004 թվականներին։ Փաստորեն, այլ բան սպասել չէր կարելի այս մարդուց, որն անամոթաբար թե՛ սև, թե՛ սպիտակ սուտ է ասում, թե «Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում, վարձկան մարտիկներ է ուղարկում, և որ Ղարաբաղը չի ազատագրվում Ադրբեջանի սեփական ուժերով»։ Ներկայում թուրքական որոշ հասարակական շրջանակներում և լրատվամիջոցներում պնդումներ են հնչում Ադրբեջանի հողերի օկուպացիայից ազատագրմանն այլ երկրների մասնակցության մասին։ Հայտնի հայտարարության մեկնաբանությունը (Էրդողանի հայտարարությունը) իրականացվում է կանխակալ ուղղությամբ, ճշմարտությունը խեղաթյուրված է, ներկայացվում է Հայաստանի դիրքորոշումը»,- նշվում է հոդվածում։

Բաքուն նաև հիշեցնում է, որ Թուրքիայում երկարաշարժերից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Քահրամանմարաշի շրջանում 1000 տներից բաղկացած քաղաք է կառուցվում, որի նախնական արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն դոլար, ինչպես նաև այն, որ թուրքական ընկերություններն աշխատում են Արցախում շինարարական տարբեր նախագծերում։

«Ամբողջ Ադրբեջանը հիասթափությամբ և խորը ափսոսանքով է հետևում փորձերին՝ խլելու հաղթանակը։ Երբ մեր եղբայրներից լսում ենք հայերի ստոր ստերը, ցավ ենք ապրում, և անսպասելի տեղից լսած այս խոսքերն ընկալում ենք որպես բարոյական ծանր հարված։ Եղբայրական Թուրքիայում արված հայտնի հայտարարություններն ակնհայտորեն խեղաթյուրում են 44-օրյա պատերազմի իրողությունները և, ամենակարևորը, Հայաստանի հայկական ջրաղացին ջուր են լցնում։ Եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ պատերազմում Թուրքիան այլ աջակցություն է ցուցաբերել, բացի քաղաքականից ու բարոյականից, ինչո՞ւ պետք է Հայաստանը և աշխարհի հայերը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ հայտնի պետություններ և ուժեր, դա որպես մանիպուլյացիայի հիմք ընդունեն։ Ի դեպ, իրականությանը չեն համապատասխանում նաև «օգնություն ռազմական զինանոցին» տեղեկությունները։ Այս ամենը ռազմական համագործակցության հետ կապված հարցեր են։ Այսինքն՝ յուրաքանչյուր փամփուշտի, զինամթերքի ու տեխնիկայի գինը վճարել ենք, պարոնայք»,- գրում է պարբերականը։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը 93,125 պատերազմի մասնակից ունի, որոնցից 4,685-ը հաշմանդամ է դարձել, զոհվածների հետ մարտերին մասնակցածների թիվը շուրջ 97 հազար է։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի ՊՆ բարձրաաստիճան ներկայացուցիչն էր լրատվամիջոցների միջոցով արձագանքել Էրդողանին՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորականների մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ «Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին»։

Էմմա Չոբանյան