Շինարարության ոլորտում ներդրվել է նոր՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն․ 1-ին կուրսում կրթաթոշակ է տրամադրվում

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը: Այս ուղղությունենրով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում՝ անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե՞ վճարովի: Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում:

Գերակա մասնագիտությունների ցանկում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթական հաստատությունում ներդրված նոր մասնագիտությունը, որը կոչվում է կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ:

«Այսօր պահանջված է ոչ միայն «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը, այլև շինարարական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունները: Եվ ոլորտում ունենք մի իրավիճակ, որտեղ աշխատում են որակավորում չունեցող մարդիկ, իսկ աշխատաշուկան որակավորված մասնագետների խիստ կարիք ունի: Սա կարևոր խնդիր է թե՛ կրթության ոլորտի, թե՛ գործատուների համար»,- նշում է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Նոր մասնագիտությունն ուսումնական հաստատությունում ներդրվել է Knauf Armenia շինարարական կազմակերպության հետ համագործակցությամբ, երբ վերջինս որպես գործատու՝  որակավորված մասնագետների կարիքի համալրման առաջարկ է ներկայացրել:

«Շինարարության ոլորտը գրեթե հավասար կարևորություն ունի բժշկության հետ, քանի որ ուղղակիորեն առնչվում է մարդու առողջությանն ու անվտանգությանը: Տարբեր փլուզումներն ու աղետները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, նաև ոչ որակյալ աշխատանքների հետևանք են: Այս ոլորտում առավել քան երբևէ որակյալ մասնագետների պահանջն ակնհայտ է,- համոզմունք է հայտնում Արմենուհի Պողոսյանը և շարունակում,- մեր խնդիրն է ոչ միայն ուսանողին ներգրավել տվյալ կրթական ծրագրում, այլև ապահովել որակյալ կրթություն և բարձր առաջադիմություն: Այդ նպատակով կրթաթոշակը տրվում է առաջին կուրսում, իսկ հաջորդ կուրսերում այն կպահպանվի՝ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ»:

Knauf Armenia կազմակերպությունը շինարարության ոլորտում առաջիններից է, որի հետ ՄԿՈւ ոլորտում կա համագործակցություն: Սակայն, ինչպես Արմենուհի Պողոսյանն է փաստում, միջին մասնագիտական կրթությունը կիրառական ոլորտ է և միտված է կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ինչը հնարավոր է ապահովել նախևառաջ մասնավոր ոլորտի աջակցությամբ: «ՄԿՈՒ կրթության պարտադիր բաղադրիչն է պրակտիկաների ապահովումը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: 2017 թ. ներդրել ենք դուալ կրթության ձևաչափը, որը ենթադրում է անմիջական կապ աշխատաշուկայի հետ. ուսանողը սովորում է աշխատելով, և ուսումնական ծրագրի առնվազն 50 տոկոս և ավելին անցկացվում է աշխատավայրում՝ գործատուի մոտ: Պետության կողից ֆինանսավորվող տեղերը ձևավորելիս հարցում ենք անում շահագրգիռ կառույցներին՝ հասկանալու աշխատաշուկայի պահանջարկը, որպեսզի պահպանվի կրթություն-աշխատաշուկա օրգանական կապը»,-ասում է վարչության պետը:

Գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ /ՄԿՈՒԶԱԽ/, որի հետ յուրաքանչյուր տարի համաձայնեցվում են տարբեր մասնագիտությունների համար մշակվող կրթական չափորոշիչներ, և առավելություն է տրվում աշխատաշուկայում և տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցողներին: ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ Եվրոպական կրթական հիմնադրամը  իրականացրել է շինարարության ոլորտում մասնագետների կարիքի գնահատման մեծածավալ ուսումնասիրություն: Հետազոտության համաձայն՝ սահմանվել են առավել լայն պահանջարկ ունեցող մասնագիտությունները ոչ միայն արհեստագործական և միջին մասնագիտական ոլորտում, այլև բարձրագույն կրթության: Տեխնոլոգիաների զարգացումը, թվային լուծումները, նոր նյութերի հետ աշխատանքը առաջացրել են նաև նոր մասնագիտությունների ներդրման կարիք:

«Այս ոլորտը կարիք ունի որակավորված նոր մասնագետների և արժե, որպեսզի երիտասարդներն ընտրեն հենց այս ոլորտի մասնագիտությունները, որովհետև դրանք բարձր վարձատրվողների ցանկում են, և ուսանողները տարբեր կազմակերպություններում աշխատելու լայն հնարավորություն կունենան»,- եզրափակելով խոսքը՝ նշում է Արմենուհի Պողոսյանը:

Նշենք ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների հայտագրումը մեկնարկել է հուլիսի 30-ից և կշարունակվի ոլորտային մասնագիտությունների համար մինչև օգոստոսի 8-ը, ոչ ոլորտային մասնագիտությունների համար՝ մինչև  օգոստոսի 17-ը ներառյալ:

ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: