Արդյո՞ք Քոչարյանը և մյուսները կրկին կլինեն ամբաստանյալի աթոռին. ՍԴ որոշման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2008 թվականի մարտի 1-ի լուսաբացին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների գործը կարող է վերաբացվել։ Վճռաբեկ դատարանը տարեսկզբին դիմել էր Սահմանադրական դատարան` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ և , ըստ այդմ՝ վերաորակելու Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը։ Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հայցը մասնակի բավարարել է, իսկ երեկ հրապարակվեց որոշումն ամբողջությամբ։

Վճռաբեկ դատարանի դիմումը վերաբերում էր «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին: 2021 թ. մարտի 26-ին Բարձր դատարանն անվավեր և հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Բարձր դատարանը որոշել էր, որ այդ հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ Օրեր անց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Որոշումը բողոքարկվեց Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան։

Սահմանադրական դատարանը 33 էջից բաղկացած որոշման մեջ արձանագրել է՝ մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը միշտ չէ, որ կարող է կապված լինել մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ։

Թե ինչպես է քվերակությունն անցել, ովքեր են կողմ կամ դեմ քվեարկել՝ գաղտնիությունից ելնելով չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից երկուսը՝ Սեդա Սաֆարյանը և Հրայր Թովմասյանը չեն մասնակցել դիմումի քննությանը։

Նախկին նախագահի պաշտպանական թիմը հայտարարում է՝ Սահմանադրական դատարանը որոշումը «ոչ իրավական» է։ Ըստ պաշտպանի Հայկ Ալումյանի՝ Բարձր դատարանն այնպիսի նորմերի վրա է հղում կատարել, որոնք այս դեպքում կիրառելի չեն։ Հարցին՝ վերաորակման դեպքում արդյո՞ք ի սկզբանե առաջ չի գալու վաղեմության ժամկետի խնդիր, փաստաբանն իր հերթին հարց բարձրացրեց՝ իսկ արդյո՞ք Քոչարյանը և մյուսները կհամաձայնեն այդ հիմքով գործի կարճմանը, եթե հաշվի առնեն նաև այն հանգամանքը, որ դատակոչված է ավելի քան 1000 վկա։

Ի վերջո, ինչ է ենթադրում Բարձր դատարանի որոշումը, ի՞նչ գործընթացներ պետք է հետևեն դրան։ Դատական դեպարտամենտից Factor TV-ին հայտնեցին, որ Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատը դատական գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չի կարող, գործը դեռ քննվում է, հետևաբար՝ ընթացքի մասին ինֆորմացիա չի կարող տրամադրվել, միակ ինֆորմացիան կարող է լինել դատարանի կողմից արդեն կայացված որոշումը, որն էլ դեռևս առկա չէ։
Գլխավոր դատախազությունը ևս այս պահին զերծ է մնում մեկնաբանությունից։ Գերչատեսչությունից նշեցին՝ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին ծանոթանալուց հետո միայն կտրվեն պարզաբանումներ: Քաղհասարակությունը, սակայն, մեծ հույսեր չի կապում գործի վերաբացման հետ։

Թե ինչ գործընթացներ կհետևեն Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչ հոդվածով կամ հոդվածներով կրկին դատարանի առաջ կկանգնեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, դեռևս անորոշ է, պատասխանատու մարմինները դեռ չեն շտապում իրենց խաղաքարտերը բացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան