Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է․ Բայդենի ուղերձը

Լուրեր

08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Սպիտակ տան Օվալաձև սենյակում՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից իր թեկնածությունը հանելուց հետո առաջին անգամ դիմելով ժողովրդին։

Նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշումը նա բացատրել է էստաֆետը երիտասարդ սերնդին փոխանցելու և ժողովրդավարության սկզբունքները պահպանելու անհրաժեշտությամբ։

«Վերջին շաբաթների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ ես պետք է միավորեմ իմ կուսակցությունը այս կարևոր նախաձեռնության մեջ: Ես կարծում եմ, որ որպես նախագահ իմ գործունեությունը, իմ առաջնորդությունն աշխարհում, Ամերիկայի ապագայի իմ տեսլականը, այդ ամենը արժանի են երկրորդ ժամկետի,- ասել է Բայդենը: Սակայն ոչինչ, ոչինչ չի կարող խանգարել մեր ժողովրդավարության փրկությանը։ Դա ներառում է նաև անձնական հավակնությունները: Ուստի՝ որոշեցի, որ առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է»։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում կենտրոնանալու է իր պարտականությունների կատարման վրա՝ տնտեսական աճի ապահովում, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն և այլն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը նաև կշարունակի միավորել Ուկրաինային օգնող երկրների կոալիցիան և ուժեղացնել ՆԱՏՕ-ն։ Բայդենը նաև հավելել է, որ մտադիր է հասնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտին և բոլոր պատանդների ազատմանը։

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նախագահն ասել է, որ «իր ընտրությունը կատարել է և հայտնել է իր դիրքորոշումը»։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի փոխնախագահ Քամալա Հարիսին: Նա փորձառու է: Նա կոշտ է: Նա ընդունակ է: Նա ինձ համար անհավանական գործընկեր և առաջնորդ է եղել: Հիմա ընտրությունը ձերն է»,-ասել է Բայդենը։ Նա ամերիկացիներին կոչ է արել միավորվել՝ ընտրություն կատարելով «առաջ գնալու և հետ գնալու միջև»։

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին և Դեմոկրատական կուսակցությունից առաջադրեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։ Նրա քարոզարշավի առաջին 24 ժամվա ընթացքում հավաքվեց ռեկորդային 81 միլիոն դոլար նվիրատվություն: Հարիսը նախագահի աթոռի համար կպայքարի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։