Մխիթար Հայրապետյանն այցելել է ՀԱՊՀ՝ շնորհավորելու ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողական թիմին

Լուրեր

01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
«Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». Փաշինյանն արձագանքել է Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 22֊ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորելու ՀԱՊՀ և ԳՆԿԿ (CSIE) համագործակցության շրջանակներում ՀԱՊՀ-ի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմին «American Control Conference 2024» գիտաժողովի ընթացքում «Quanser» ընկերության կողմից կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթում պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար. տեղեկացնում են գերատեսչությունից։

Իր այցի ընթացքում նախարար Հայրապետյանը հանդիպել է ՀԱՊՀ ուսանողական համակազմից թիմի անդամներ Աննա Բեկլարյանի, Լուսինե Բարսեղյանի և Վահագն Մակարյանի հետ, որոնք ցույց են տվել իրենց նախագծի նորարարությունը և ներկայացրել այն ջանքերը, որոնք հանգեցրել են հաջողության: Ուսանողական թիմը գլխավորող գիտաշխատող Աստղիկ Հակոբյանն իր հերթին պատմել է միջոցառմանը ունեցած իրենց փորձից, ներկայացրել թիմի մարտահրավերները և հաջողության մանրամասները: Քննարկվել են միջազգային նմանատիպ միջոցառումներին Հայաստանի ներկայության ամրապնդման համար ապագա համագործակցության հնարավոր ուղղությունները, կարևորվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում տաղանդների ներգրավումը:

Նախարար Հայրապետյանն երախտագիտություն է հայտնել թիմի նվիրվածության և Հայաստանում տեխնոլոգների ու նորարարների ապագա սերունդներին ոգեշնչելու գործում նրանց դերի համար: Նա վերահաստատել է կառավարության հանձնառությունը՝ աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններին, նորարարություններին և ակադեմիական գերազանցությանը նպաստող նախաձեռնություններին:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ գիտության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.դ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, տ.գ.թ. դոցենտ Սարգիս Ասատրյանցը, ՀԱՊՀ մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր, ֆ-մ.գ.թ. դոցենտ Էլբակ Էլբակյանը, Իլինոյսի համալսարանի մեխանիկայի և մեքենաշինության ամբիոնի պրոֆեսոր, թռչող սաքերի AVIATE կենտրոնի տնօրեն և ԳՆՆԿ գիտական խորհրդատու Նաիրա Հովակիմյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտությունների և ճարտարագիտության պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, ԳՆԿԿ տնօրեն Րաֆֆի Պաղճեանը, գիտաշխատող Աստղիկ Հակոբյանը, ինչպես նաև ակադեմիական շրջանակների և գիտական հետազոտությունների ներկայացուցիչներ:

Մրցույթին մասնակցել են աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմեր, որոնցից միայն 11-ն են հաղթահարել առաջին փուլը և ներկայացել Կանադայում։ Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացել է հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում և հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում։

Մրցույթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ և կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են «Quanser» ընկերության «QLab» վիրտուալ միջավայրում՝ «QCar» վիրտուալ ռոբոտի վրա և գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։ Այնուհետև արդեն Կանադայում երկրորդ փուլի ընթացքում նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։ Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթևեկության բոլոր կանոնները՝ մնալով երթևեկելի գոտում։