«Քոչարյանի դուրս գալը Հայաստանից կարող է լինել շատ վտանգավոր․ դա նրան տեսականորեն հնարավորություն կտա հեղաշրջում նախապատրաստել»․ Հայկ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը հեռակա բանավեճ չի տեսնում Փաշինյան-Լավրով հայտարարություններում։

«Լավրովի հայտարարության մեջ շատ կարևոր կետ կար, որ թեժ վիճակ է և լավ կլինի՝ այն շուտ ավարտվի։ Եվ ես կարծում եմ, այո, պետք է շուտ ավարտվի և հանգցվի այն հրդեհը, որը Ռոբերտ Քոչարյանն իր ազատության մեջ մնալով է թեժացնում։ Հուսով եմ՝ առաջիկայում դա տեղի կունենա, հրդեհը կմարի, շոգերը կանցնեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր «գերագույն հավատարմության» խոստումներ է տալիս Ռուսաստանին և «փորձում է համոզել, որ Հայաստանում վատ են տրամադրված Ռուսաստանի դեմ, ինչը բացարձակ կեղծիք է»։

«Պետք չէ Ռուսաստանին մեղադրել, պետք է ամեն ինչ անեին, որ Քոչարյանին պահեին բանտում»,-ասաց քաղաքագետը՝ շարունակելով․ «Պետք է Հայաստանն այնպես անի, որ Ռուսաստանը հասկանա, որ Քոչարյանի հետ հույս կապելն ուղղակի անիմաստ է։ Կարծում եմ, եթե անգամ կնճիռներ եղել են հայ-ռուսական հարաբերություններում, ապա դրանք վարչապետի անձնական ջանքներով հարթվում են և կհարթվեն»,-ասաց նա։

Հայկ Մարտիրոսյանը նաև կարծում է, որ Ռուսաստանն այսօր չի փորձում Քոչարյանին գործիք դարձնել, ինքն իրեն է գործիք դարձնում Քոչարայանը, իսկ գործոն նրան դարձրեց դատարանը։

«Ռուսաստանը չի փորձում Քոչարյանին գործոն դարձնել, Քոչարյանին գործոն դարձրեց ՀՀ դատական համակարգը, դատավորը, նաև գուցե մի քանի առանձին պաշտոնատար անձինք, որոնք իրենց ֆունկցիաները չկատարեցին»,-նշեց քաղաքագետը։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ այսօրվա որոշման մասին քաղաքագետն ասաց, որ դա թեև ուշ, բայց անհրաժեշտ որոշում էր։

«Շատ տարօրինակ կլիներ, եթե Քոչարյանին թույլ տային գնար երկրից, թեկուզ մեկ օրով»։

Ըստ Մարտիրոսյանի՝ Քոչարյանը Հայաստանում կաշկանդված է լինելու հանդիպումներ ունենալ, դավադրություններ կազմակերպել, որոշակի դավեր նյութել, քանի որ ուշադրության ներքո է, իսկ դրսում այդ ուշադրությունը չկա։ 

«Քոչարյանի դուրս գալը Հայաստանից կարող է լինել շատ վտանգավոր,  դա իրեն հնարավորություն կտա պլանավորել տեսականորեն ամեն ինչ՝ սկսած հանդիպումներից պաշտպանական տեսանկյունից, վերջացրած դավադրությամբ և, ենթադրենք, հեղաշրջման կազմակերպմամբ»,-նշեց Մարտիրոսյանը։

Մանրամասները դիտեք Հայկ Մարտիրոսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան