Դա բորսա չէ, որ ասենք խաղողը պետք է մթերեք էսքանով․ Կառավարությունը գնի շուրջ չի բանակցի․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2024 | 18:27
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները․ ՀՀ ԱՆ
26.11.2024 | 18:24
Հայաստանի խնդրանքով ԵՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում․ Ուշակով
26.11.2024 | 18:21
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
26.11.2024 | 18:15
Հարկերից խուսափե՞լ․ չէ, չենք լսել․ ինչու են դատավորներն ապրում կիսակառույց առանձնատներում
26.11.2024 | 18:08
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ի ՀԱՊԿ գագաթնաժողովին․ Պուտինի օգնական
26.11.2024 | 18:00
Փաշինյանն ընդունել է Լեհաստանի նախագահին, Երևանում COP17-ի անցկացման հանձնաժողով է ստեղծվել․ ԼՈՒՐԵՐ
26.11.2024 | 17:53
Շոլցը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու մտադրության մասին
26.11.2024 | 17:45
Տաք քննարկում է եղել, մեկ հարված Հակոբ Ասլանյանի կողմից է եղել. Ռուբեն Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 17:38
Բրյուսելը պնդում է, թե Ադրբեջանը ռուսական գազը չի վերարտահանում ԵՄ․ POLITICO
26.11.2024 | 17:26
Թուրքիայի ամբողջ տարածքում PKK/YPG-ի, ԻԼԻՊ-ի և FETO-ի դեմ գործողություններ են իրականացվել․ ձերբակալվածներ կան
26.11.2024 | 17:18
Հայելիով տեսա, որ հարգելի պատգամավորը խփեց հեռախոսին. ավտոբուսի վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 17:12
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 17:07
«Իմ դեմքը հիշեցի՞ք», «Այո, բայց նիհար-միհար էիք». փաստաբանի ու վկայի հարցուպատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 16:56
Ֆրանսիան որոշել է զենք մատակարարել Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները
26.11.2024 | 16:47
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
Բոլորը

Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր վաղ առավոտից փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը և պահանջում էին խաղողի մթերման գնի վերանայում։ Մինչ գյուղացիները բողոքում էին խաղողի մթերման ցածր գնից, Կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի և խաղողի մթերմամբ զբաղվող ավելի քան 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Factor.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ այս խորհրդակցությունը նախատեսված է եղել ավելի վաղ, նման խորհրդակցություն ամեն տարվա սեպտեմբերի սկզբին տեղի է ունենում խաղողի մթերմամբ զբաղվող ընկերությունների հետ, և, հետևաբար, այն պայմանավորված չի եղել կազմակերպված բողոքի ակցիայով։

Խոսելով խորհրդակցության արդյունքների մասին՝ նախարարը նշեց, որ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է եղել խաղողագործների խնդրին։

«Խաղողի գնի մթերման վերաբերյալ մենք ասացինք, որ պետք է լինի խելամիտ գին, որը պետք է հիմնված լինի առաջարկի և պահանջարկի հիման վրա։ «Երևանի կոնյակի գործարանի» ղեկավարությունը ներկայացրեց, որ անցյալ տարի մթերվել է 26․700 տոննա խաղող, այս տարի պատրաստ են մթերել 29․000 տոննա խաղող, անցյալ տարի մթերել են 1 կգ-ը 130 դրամով, այս տարի պատրաստ են 1 կգ-ը մթերել 140 դրամով, այսինքն՝ ավելի թանկ նախորդ տարվա մթերման գնի համեմատ»,-ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ այսօր բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին չի բավարարում 10-20 դրամով խաղողի մթերման գնի բարձրացումը և նրանք ցանկանում են խնդրին տալ համակարգային լուծում, նախարարը պատասխանեց․

«Անցյալ և նախանցյալ տարի խաղողը մթերվել է 130 դրամով, իսկ այս տարի գնի աճ է տեղի ունեցել միայն մեկ գործարանի կողմից։ «Պռոշյանի կոնյակի գործարանը» հայտարարել է, որ մթերելու է 1 կիլոգրամը 160 դրամով։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւմն է խնդիրը, եթե կա գործարան, որը մթերում է ավելի թանկ, գյուղացիներն իրենց ապրանքը կտանեն այնտեղ, սրան գումարած՝ կան խաղողի գինեմետ սորտեր, որոնք ավելի թանկ են մթերվում․օրինակ՝ Խարջին մթերվել է 430 դրամով»։

Նախարար Արթուր Խաչատրյանից հետարքրքվեցինք՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը, որպեսզի քաղցրաշենցիների և «Վինար» ընկերության պատմությունը չկրկնվի, երբ ընկերությունը չկարողացավ վճարել պարտադրված շատ մթերված խաղողի գումարը։ 

«Դրա համար կա պետությունն իր լծակներով»,-ասաց նա։ 

Հարցին՝ փաստորեն այսօր Կառավարությունում խաղողի մթերմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ  հանդիպման արդյունքում չկայացավ այնպիսի վերջնական որոշում, որ կրկին ճանապարհ փակելու անհրաժեշտություն խաղողագործները չունենան, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․

«Դա բորսա չէ, որ ասենք խաղողը պետք է մթերեք էսքանով։ Կառավարությունը գնի շուրջ չի բանակցել։ Նման խոսակցություն չի կարող լինել։ Մենք դաշտն ենք նպաստավոր դարձնում մեր ընկերությունների համար։ Մասնավոր ընկերություններ են, որոնք խաղող են գնում, իսկ 40 դրամ, երբ ասում են պետք է բարձրանա, որ իրենց ձեռնտու լինի, ես կուզենայի տեսնել դրա հաշվարկը։ Եթե ժամանակին պետությունը միջամտել է բիզնեսին, այդ մոտեցումը մեր Կառավարությունը չի ընդունում»։ 

Հիշեցնենք, որ Արմավիր-Երևան ճանապարհը փակած գյուղացիներն այսօր ճանապարհը բացեցին պայմանով, որ Կառավարությունից կստանան իրենց բարձրացրած հարցերի պատասխանները, իսկ դրանք չստանալու պարագաում խոստացան՝ վաղ առավոտից նորից փակել այն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան