Ուսուցիչը բռնաբարել է 14-ամյա աշակերտուհուն, ՀՀ-ն չի պաշտպանել աղջկան. ՄԻԵԴ վճիռը՝ 12 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
Բոլորը

12 տարի առաջ Սյունիքի մարզի գյուղերից մեկում համայնքի ղեկավարի կողմից մտավոր խնդիրներ ունեցող 14 տարեկան աշակերտուհուն սեռական ոտնձգության ենթարկելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել։

2012 թվականի փետրվարի 22-ին Սյունիքի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած դեպքը շատերին է ցնցել։ Աշակերտները տևական ժամանակ կասկածներ ունեին, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որը նաև համայնքի ղեկավարն էր, պարբերաբար բռնաբարում է դպրոցի աղջիկներից մեկին։

Այս դեպքից հետո դպրոցահասակ Նելլի Մինասյանն ու մի խումբ այլ աշակերտներ շուրջ 2 ամիս հետևել են ուսուցչին՝ այդ ընթացքում մի քանի անգամ զրուցելով և փորձելով օգնության ձեռք մեկնել աղջկան։ Նրա տագնապային վիճակն ավելի է սաստկացել, երբ մի օր գյուղապետը կրկին հրահանգել է գնալ իր մոտ, որտեղ կրկին սեռական բռնության է ենթարկվել։ Այդ ամենին գաղտնի ականատես եղած Մինասյանը փորձել է մի քանի ուսուցիչներից օգնություն խնդրել, սակայն բոլորը խուսափել են միջամտել։ Դպրոցում իրարանցում է սկսվել, ինչից հետո լուրը հասել է աղջկա ընտանիքի անդամներին. աղջկա մայրը ոստիկանություն է դիմել։

«2012թ. մարտի 6-ին համայնքի ղեկավար և ուսուցիչ Ա․ Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության հոդվածով։ Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել երեխայի հետ նաև համայնքապետարանի շենքում։ Ինչպես նաև սեռական ոտնձգություն է իրականացրել այլ աշակերտների նկատմամբ։ Աշակերտներից մեկը նույնիսկ հղիացել է։ 2012թ․ հուլիսին գործն ուղարկվել է մարզային դատարան՝ ըստ էության քննության, որն իրականացվել է դռնփակ։ 2013թ․ փետրվարին ուսուցիչը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները դատավճիռը թողել են օրինական ուժի մեջ»,- նշվում ՄԻԵԴ վճռում։

Երեխայի ծնողները 2014 թվականի փետրվարին 60 մլն դրամի ոչ նյութական վնասի հատուցման հայց են ներկայացրել պետության դեմ։ Առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատճառաբանել է, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական վնասի փոխհատուցում, հետևաբար՝ պետք է մերժել։

Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկելուց հետո պարզվել է, որ տուժող երեխայի անունը, հասցեն, ինչպես նաև վնասի հատուցման հայցի շրջանակում կայացված դատական որոշումները հրապարակվել են Datalex.am կայքում։

ՄԻԵԴ վճռով անդրադարձ է կատարվել նաև աշակերտների ահազանգից հետո ուսուցիչների վերաբերմունքին, որոնք դեպքի մասին տեղեկանալուց հետո, փաստացի, ձեռնպահ են մնացել որևէ գործողություն իրականացնելուց։

«Պետությունը չի ապահովել արդյունավետ պաշտպանություն դպրոց հաճախող երեխաներին (մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցողներին) սեռական բռնության վտանգի առումով, որը պետք է արտացոլվեր օրենքներով։ Բացի այդ, պատշաճ քայլեր չեն իրականացվել նման չարաշահումների կանխարգելման, հայտնաբերման և հաղորդման, ինչպես նաև երեխաների հետ շփման մեջ աշխատող անձանց ուսուցման նպատակով՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող պարտավորությունները (խոշտանգում կամ վատ վերաբերմունք)»,- արձանագրել է ՄԻԵԴ-ը։

Ստրասբուրգյան դատարանը Հայաստանին պարտավորեցրել է տուժող կողմին վճարել 32 հազար եվրո, սակայն դա բոլորովին չի մեղմում մտավոր խնդիրներ ունեցող աղջկա տառապանքները։ Թեև տարիներ առաջ բռնարար ուսուցիչը մահացել է, սակայն աղջկա հոգեկան և ֆիզիկական առողջությունն այսօր առավել քան ծանր վիճակում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան