Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այն սահմանափակումները, որոնք գործել են Ուկրաինայի դեմ նախորդ օդային հարձակումների ժամանակ: Նման պնդում է արել Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին, գտնվելով ռեակտիվ տիպի անօդաչու թռչող սարքի կողմից հենց նոր հարձակման ենթարկված դպրոցի ռմբապաստարանում, Զելենսկին Financial Times-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Պուտինն ասել է, որ այժմ կանոններ չկան»։

Զելենսկիի պնդմամբ՝ Պուտինը նման հրաման է տվել սեպտեմբերին, երբ Ռուսաստանը սկսել է ուժեղացնել հարձակումները Կիևի ուղղությամբ։ Նրա կարծիքով՝ Մոսկվան պատրաստվում է ուժեղացնել հարձակումներն Ուկրաինայի խոշորագույն քաղաքների՝ Կիևի, Խարկովի և Օդեսայի ուղղությամբ։

«Ռուսաստանի ծրագրերում մտնում է նաև Լվովը»,- գրում է  լրատվամիջոցը՝ հղում անելով Ուկրաինայի և եվրոպական երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, որոնք «ծանոթ են հետախուզական տվյալներին»։

«Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մոսկվան մտադիր է հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին»,- ասվում է Financial Times-ի հոդվածում, սակայն չի նշվում, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը։

Միաժամանակ, պարբերականը գրում է, որ Մոսկվայի ռազմավարության մի մասն է նաև ԵՄ-ում փախստականների նոր հոսք ստեղծելը։

«Ռուսական այս արշավը պատասխան էր Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին, նավահանգիստներին և պահեստներին հասցված հարվածներին։ Այդ հարձակումները վառելիքի պակաս են առաջացրել և ուժեղացրել են ռուսական քաղաքներում ու հանգստավայրերում անպաշտպանվածության զգացումը»,- պնդում է Financial Times-ը։

Միաժամանակ, նշվում է, որ Կիևը և մյուս քաղաքները պատրաստվում են դաժան ձմռանը՝ հակաօդային պաշտպանության միջոցների պակասի պայմաններում։

Ուրբաթ The New York Times-ը, կրկին հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը, ենթադրաբար, մտադիր է հասնել Ուկրաինայի գործող երեք ատոմակայանների աշխատանքի դադարեցմանը՝ հրթիռային հարվածներ հասցնելով բաց բաշխիչ սարքավորումներին, որոնք կայանները միացնում են էլեկտրացանցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի