Սարգիս Գալստյանի գործը գնաց դատարան․ նոր ուշագրավ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ, ստացել «Սարխան» ծածկանունը և տեղեկություններ փոխանցել․ այսպիսի նկարագրություն կա Սարգիս Գալստյանին առաջադրված մեղադրանքում։ «Ստեփանակերտի պարետ» նշանակվելու վերաբերյալ աղմկահարույց լուրով հանրությանը հայտնի դարձած Գալստյանը 2018-2023 թվականներին Արցախում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նրա գործով նախաքննությունն ավարտվել է։

«2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ` այդպիսով կատարելով լրտեսություն»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

Նախաքննական մարմնի պնդմամբ՝ լրտեսությունը շարունակվել է նաև արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Սարգիս Գալստյանն ադրբեջանական ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո այն սակավաթիվներից էր, որ մնացել էր ԼՂ-ում։ Նա ՀՀ եկավ միայն ամիսներ անց՝ այս տարվա ապրիլին և անմիջապես ձերբակալվեց, ապա կալանավորվեց, նրան առաջադրվեց լրտեսության մեղադրանք։

Գալստյանի պաշտպանական կողմը նախ ուշադրություն է հրավիրում հենց առաջադրված հոդվածին։ Ըստ պաշտպանի՝ Գալստյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են միայն ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք նա տվել է խոշտանգման և սպառնալիքների տակ, ինչից հետո՝ հերքել դրանք։

Արդեն 3 ամիս կալանքի տակ գտնվող Գալստյանն Արցախում մի շարք պաշտոններ է զբաղեցրել՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալից մինչև Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ուշագրավ է, որ սեպտեմբերի 19-ի բռնի տեղահանումից հետո Սամվել Շահրամանյանը նրան նոր պաշտոնի էր նշանակել։

Նախորդ տարվա դեկտեմբերին լրագրող Թաթուլ Հակոբյանն էր հայտարարել, որ Սարգիս Գալստյանն Ալիևի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Թեև լուրը որոշ ժամանակ անց հերքվեց, սակայն լրագրողն օրեր առաջ Factor TV-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձավ այս թեմային։ Հակոբյանը շեշտում է՝ իր խոսքերն ապացուցող ձայնագրություն ունի, սակայն պաշտպանական կողմը շարունակում է հերքել։

ՔԿ-ի կողմից հաղորդագրության հրապարակումից հետո Factor TV-ն կրկին կապ հաստատեց Թաթուլ Հակոբյանի հետ՝ մեղադրանքի մասով մեկնաբանություն ստանալու համար, սակայն լրագրողը հրաժարվեց՝ խնդրելով սպասել քննության ընթացքին։ Ավելի ուշ Հակոբյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան էջում։

«Սարգիս Գալստյանը հոկտեմբերի սկզբին Ստեփանակերտից, իր խոսքերով՝ Խանքյանդիից, զանգահարում էր բռնի տեղահանված և Երևանում հաստատված իր բարեկամներին, ասելով, որ ինքը նշանակվել է Խանքյանդիի (իր ձայնային հաղորդագրություններում պարոն Գալստյանը հենց Խանքյանդի է ասում) պարետի պաշտոնակատար, իր բարեկամներին և ծանոթներին հորդորում էր վերադառնալ Ղարաբաղ, որ Ղարաբաղում հանգիստ է և շատ լավ։ Ե՞րբ են ինձ դատի տալու, որ ես էլ դատարանում ավելի աղմկահարույց բաներ ասեմ, որ օրինակ՝

ա/ ո՞վ է Սարխանի հայ պապան, որ այսօր թատերական ու հայրենասիրական պիեսներ է խաղում Երևանում,

բ/ ո՞վ է Սարխանի ավելի բարձր պապան, որ գիտենք, թե որտեղ է,

գ/ թե ինչպես են Սարխանի ախպերները իրենց բնակարանները 2023 թվականին վաճառում Արցախի պետությանը, երբ 120 հազար արցախցի մեր հայրենակիցներ սովի ու ֆիզիկական սպառնալիքի եզրին էին….»,- գրել է լրագրողը։

Գալստյանի գործով նախաքննությունը բավականին հետաքրքիր «դեմքերով» է անցել։ Նրա հետ առերեսվել է նաև Սամվել Շահրամանյանը, որի մասին այլ տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։ Արդյո՞ք Գալստյանը որևէ պաշտոն զբաղեցրել է հայաթափումից հետո, արդյո՞ք հօգուտ հակառակորդի տեղեկություններ է տրամադրել, թե՞ այս ամենն իսկապես նախաքննական մարմնի կողմից կորզվել են խոշտանգման միջոցով։ Այս ամենի պատասխանները կտրվեն շատ շուտով, երբ կմեկնարկի Սարգիս Գալստյանի գործով դատավարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան