Ջորջ Քլունին և Դեմոկրատական կուսակցության անդամներն ակտիվորեն Բայդենին կոչ են անում չգնալ ընտրությունների

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ամերիկացի հայտնի դերասան, Դեմոկրատական ​​կուսակցության ազդեցիկ աջակից Ջորջ Քլունին կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրաժարվել նոր ժամկետում առաջադրումից և տեղը զիջել մեկ այլ թեկնածուի։ Այս մասին Քլունին գրել է New York Times-ի սյունակում։ Նման կոչեր են անում նաև Բայդենի այլ կուսակիցները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քլունին հիշեցրել է, որ ամբողջ կյանքում աջակցել է դեմոկրատներին և բոլոր վերջին ընտրություններին կազմակերպել է խոշոր դրամահավաքներ թեկնածուների, այդ թվում՝ Բայդենի համար անցյալ ամիս։

«Ես սիրում եմ Ջո Բայդենին: Որպես սենատոր, որպես փոխնախագահ և որպես նախագահ: Ես նրան ընկեր եմ համարում և հավատում եմ նրան։ Ես հավատում եմ նրա կերպարին։ Ես հավատում եմ նրա բարոյականությանը։ Վերջին չորս տարիների ընթացքում նա հաղթել է բազմաթիվ մարտերում, որոնցում հայտնվել է:  Սակայն միակ ճակատամարտը, որը նա չի կարող հաղթել, դա ժամանակի դեմ պայքարն է»,- գրել է Քլունին։

Դերասանը պատմել է, որ մի քանի շաբաթ առաջ խոսել է Բայդենի հետ բարեգործական միջոցառման ժամանակ։  «Սա 2010-ի Ջո Բայդենը չէ: Նա նույնիսկ 2020-ի Ջո Բայդենը չէր: Նա նույն մարդն էր, ում բոլորս տեսանք բանավեճի ժամանակ», – գրել  է Քլունին՝նշելով, որ «բոլորով վախեցած են Թրամփի երկրորդ երկրորդ պաշտոնավարման հեռանկարից, որ  որոշել են անտեսել բոլոր նախազգուշացնող նշանները»։

«Մենք նոյեմբերին չենք հաղթի այդ նախագահով»,- ասել է նա՝ հավելելով, որ դեմոկրատները «պահեստայինների նստարան» ունեն և ընտրություններից առաջ նոր թեկնածուի շուրջ քննարկումները կարող են աշխուժացնել կուսակցությունը:

«Ջո Բայդենը հերոս է: Նա փրկել է  ժողովրդավարությունը 2020 թվականին: Մեզ պետք է, որ նա դա նորից անի 2024 թվականին»,- եզրափակել է Քլունին։

Նախօրեին էլ Վերմոնտի սենատոր Փիթեր Ուելչը կոչ է արել Բայդենին դուրս գալ նախագահական ընտրություններից՝ դառնալով առաջին դեմոկրատ սենատորը, որը բացահայտ նման կոչով է հանդես եկել։

«Ես հասկանում եմ, թե ինչու է նախագահ Բայդենը ցանկանում առաջադրվել: Նա մեկ անգամ փրկեց մեզ Դոնալդ Թրամփից և ուզում է դա անել նորից: Բայց նա պետք է մտածի՝ արդյո՞ք լավագույն թեկնածուն է դա անելու համար: Իմ կարծիքով՝ նա այդպիսին չէ»,- գրել է Ուելչը:

CNN-ը գրում է, որ ավելի ու ավելի շատ դեմոկրատներ են սկսում ակնարկել թեկնածուին փոխելու անհրաժեշտության մասին։

Դեմոկրատ Նենսի Փելոսին, որը երկու անգամ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն էր, ասել է, որ Բայդենը պետք է «որոշի՝ արդյո՞ք պատրաստվում է առաջադրվել»: Նա նշել է, որ դրա համար գնալով ավելի քիչ ժամանակ է մնում։

«Եթե մենք գնում ենք քաղաքական ինքնասպանության առաքելության, ապա գոնե պետք է ազնիվ լինենք այդ հարցում»,- CNN-ին ասել է Նյու Յորքի կոնգրեսական Ռիչի Տորեսը:

Ըստ Axios-ի աղբյուրների՝ Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը մասնավոր կերպով հասկացնում է կուսակցության դոնորներին, որ ինքը «բաց» է ընտրություններում թեկնածուին փոխելու համար: Անցած 12 օրերի ընթացքում Շումերը լսել է դոնորների գաղափարներն ու առաջարկները կուսակցության առաջընթացի լավագույն ճանապարհի վերաբերյալ։

Պաշտոնապես Շումերը հայտարարել է, որ «հրապարակային և մասնավոր աջակցում է նախագահ Բայդենին»: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Շումերը հրավիրել է բարձրաստիճան դեմոկրատներին՝ տեղեկացնելու կուսակցության անդամներին և ուղղակի քննարկելու ընտրություններին Բայդենի մասնակցության վերաբերյալ իրենց մտահոգությունները։