Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ԵՄ-ին կոչ են անում ավելին անել Թուրքիայում լրատվամիջոցների ազատության և մարդու իրավունքների պաշտպանության համար

Լուրեր

22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
Բոլորը

Մամուլի ազատության հարցերով զբաղվող հայտնի կազմակերպություններն ու իրավապաշտպան խմբերը համատեղ նամակով կոչ են արել Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդարանի նոր կազմին ամրապնդել իրենց հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները և արտահայտվելու ազատությունը Թուրքիայի հետ հարաբերություններում, գրում է Turkish Minute-ը:

Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները մի քանի տարի փակուղում էին, քանի որ թեկնածու երկիր Թուրքիան չի կարողացել իրականացնել անդամակցության բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ բարեփոխումները:

Նամակը ստորագրողների թվում են Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI), ՀՈԴՎԱԾ 19-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), Մամուլի և ԶԼՄ-ների ազատության եվրոպական կենտրոնը (ECPMF), Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ), PEN International-ը, Լրագրողներ առանց սահմանների (RSF), Թուրքիայում գործող ԶԼՄ-ների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիան ( MLSA), Անկախ լրագրության պլատֆորմը (P24) և առաջադեմ լրագրողների ասոցիացիան (ÇGD)։

Նրանք նշում են, որ ԵՄ կառույցները պետք է ուղիներ գտնեն Թուրքիայի հետ հարաբերություններն աշխուժացնելու և ապահովելու համար, որ հարաբերությունների կենտրոնում մարդու իրավունքների պաշտպանությունը լինի:

Թուրքիան և ԵՄ-ն անդամակցության շուրջ բանակցությունները սկսել են 2005 թվականին, սակայն վերջին տարիներին գործընթացը կանգ է առել։

Իրավապաշտպան կազմակերպությունները հիշեցնում  են, որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունն իր վերահսկողության տակ է վերցրել մեդիա դաշտի 90 տոկոսը, ներառյալ՝ ուղղակի վերահսկողությունը երկրի հանրային լրատվամիջոցների վրա և անուղղակի վերահսկողությունը հիմնական լրատվամիջոցների մեծ մասի վրա «կուսակցական օլիգարխների միջոցով»: Նրանք երկրի կառավարությանը մեղադրում են պետական ​​գովազդի չարաշահման մեջ՝ հնազանդ լրագրություն ստեղծելու համար և զինելու հեռարձակման կարգավորող մարմնին՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին (RTÜK), որպեսզի պարբերաբար ճնշեն հեռարձակողներին ֆինանսական տուգանքներով՝ քննադատական ​​լուրերի համար:

Իրավապաշտպան խմբերն ասում են, որ հիմնական լրատվամիջոցների գրավումն ուղեկցվել է անկախ լրատվամիջոցների նկատմամբ զանգվածային ճնշմամբ, ներառյալ՝ հարյուրավոր լրագրողների կալանավորումը և հազարավոր լրագրողների հետապնդումը 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո։

Նշվում է, որ առնվազն 207 լրագրող դատարանի առաջ է կանգնել, որոնցից 22-ը դատապարտվել է ազատազրկման կամ տուգանքի՝ 2023-ին կայացված դատավճիռներով։

Իրավապաշտպան կազմակերպությունները խոսել են նաև Թուրքիայում լրագրողների առջև ծառացած խնդիրների մասին՝ նշելով, որ նրանք բախվում են հարձակումների, թրոլինգի և զրպարտչական արշավների կառավարությանն առընթեր լրատվամիջոցների կողմից, և որ ոստիկանությունը պարբերաբար ձերբակալում է նրանց ցույցերի ժամանակ։

Խմբերը հորդորում են եվրոպական կառավարություններին լրատվամիջոցների ազատություններն ու հիմնարար իրավունքները դնել Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների հիմքում, նաև կոչ են արել նրանց հեշտացնել թուրք լրագրողների համար Շենգենյան վիզա ստանալու ընթացակարգը, տրամադրել աջակցություն, այդ թվում՝ ուղղակի ֆինանսական դրամաշնորհներ Թուրքիայի լրագրողական կազմակերպություններին, խստորեն արձագանքել լրագրողների վրա հարձակումների դեպքերին և կոնկրետ միջոցներ ձեռնարկել լրագրողներին աջակցելու համար, ներառյալ՝ շտապ օգնությունը և զարգացնել հստակ, համապարփակ ու հետևողական հարաբերություններ Թուրքիայի իշխանությունների հետ՝ հեշտացնելու քաղաքականության վերանայումը և օրենսդրության չեղարկումը, որը չի համապատասխանում արտահայտվելու ազատության միջազգային ու եվրոպական չափանիշներին:

Էմմա Չոբանյան