Մենք սպառել ենք Հայաստանը ցնցումների տանելու բոլոր լիմիտները․ Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

««Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ոչ հաջող բառապաշար է ընտրել, գուցե անփորձությունից է, գուցե հաջողութունից արդեն տվայտանքների մեջ են, չեմ կարող ասել»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով նախօրեին ՔՊ անդամ, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն հայտարարությանը, որ իրենց դեմ «խաղ չկա» և քաղաքական դաշտն էլ բաժանված է սևերի և սպիտակների:

ԱԺ փոխնախագահը հորդորեց՝ քաղաքական դաշտ մտնելուց առաջ զերծ մնալ կտրուկ հայտարարություններից և ընդգծեց՝ դեմ է հայրենիքում նման բաժանումներ դնելուն:

«Հայաստանը բոլորիս հայրենիքն է, անկախ մեր քաղաքական ճաշակներից ու տարաձայնություններից, բոլորս մի նավի անդամներ ենք: Ուստի արտաքին վտանգների առաջ մենք բոլորս քույրեր և եղբայներ ենք, հուսով եմ, որ ՔՊ-ի թեկնածուն այլևս նման ոչ հաջող գնահատական չի հնչեցնի, իսկ քաղաքական պրոցեսները կշարունակվեն կոռեկտության դաշտում»,- նշեց Շարմազանովը:

Factor.am-ի հիշեցմանը՝ փաստորեն Հայկ Մարությանին քննադատում են մի հայտարարության համար, որից բովանդակային առումով չտարբերվող հայտարարություն արել է նաև Սերժ Սարգսյանը, երբ ասել է՝ «ինչքան ուզենք, այնքան կխփենք», ինքը՝ Շարմազանովը, երբ հայտարարում էր, որ բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Բոլոր այդ արտահայտությունների վերաբերյալ Հանրապետականն իր մեկնաբանությունն արել է և ասել, թե ինչ կոնտեքստում է ասվել: Բացի այդ՝ Հանրապետականն այլևս իշխանություն չէ, և եթե մենք լինեինք անսխալական, ապա այսօր մենք կղեկավարեինք գործադիրը: Ցանկացած նոր կառավարություն պետք է աշխատի չկրկնել նախորդի սխալները: Ինչ վերաբերում է Մելիք-Ադամյանին, ապա այն ժամանակվա համար դա քաղաքագիտական սկզբունք էր: Այո, քաղաքական ճանապարհներն անցնում են այն քաղաքական կուսակցության ճանապարհով և շենքով, որն ունի մեծամասնություն խորհրդարանում: Այո՛, մենք տեսանք, որ բոլոր ճանապարհներն էլի անցնում են Մելիք-Ադամյան 2-ով, որովհետև եթե ՀՀԿ-ն չօժանդակեր Փաշինյանին վարչապետ ընտրվել, ապա ՀՀ-ն չէր ունենա գործադիրի ղեկավար»:

Էդուարդ Շարմազանովի հետ զրուցել ենք նաև Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սահմանադրական փոփոխությունների և ԱԺ հնարավոր ընտրությունների մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան