Բաքուն Մեջլիսի ընտրությունների համար Արցախում 8 նոր ընտրատեղամաս է ստեղծում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար էթնիկ զտման ենթարկած Արցախում նոր ընտրատեղամասեր է ստեղծելու։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ռովզաթ Գասիմովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հայտարարել է, որ որոշում է կայացվել Արցախում ստեղծել լրացուցիչ ութ ընտրատեղամաս։

«Այսպիսով, «ազատագրված տարածքներում» գործելու են 34 մշտական ​​տեղամասեր։ Բացի այդ, կստեղծվեն ժամանակավոր ընտրատեղամասեր, որոնց մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասել է Գասիմովը։

Հավելենք, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների համար Բաքուն Արցախում բացել էր 26 մշտական ​​և 21 ժամանակավոր ընտրատեղամաս։ Ադրբեջանի իշխանություններն ընտրատեղամասի էին վերածել նաև Ստեփանակերտում Արցախի նախագահի նստավայրը։

Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և 2024 թվականի սեպտեմբերի 1-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Էմմա Չոբանյան