Հայաստանում չկան ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր «ուղեղային կենտրոններ». ապաքաղաքական զրույց Կարեն Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը: Նրա կարծիքով՝ մանիպուլյացիայով, ապատեղեկատվություն տարածելով մարդիկ զբաղվել են դարեր շարունակ, սակայն այժմ դրա համար ստեղծվել են աննախադեպ լայն հնարավորություններ․ սոցցանցերի միջոցով թիրախավորվում են մարդկանց մեծ զանգվածներ:

Այժմ մանիպուլյատորները նստած են իրենց փոքրիկ ստուդիաներում և, օրինակ, զբաղվում են «աշխարհաքաղաքական» վերլուծություններով: Հաճախ, խմբագրի բնորոշմամբ, այդ «շառլատան բլոգերներն» ունեն ավելի մեծ լսարան, քան իրական վերլուծաբանները, որովհետև զանգվածային սպառողը գերադասում է պարզ՝ «սև-սպիտակ» լուծումներ, ինչպես նաև հակված է հավատալ դավադրությունների տեսությանը:

Խնդիրն ավելի է խորանում արհեստական բանականության պարագայում, երբ հնարավոր է ներբեռնել մի քանի աղճատված նախադասություն և ստանալ քիչ թե շատ ընկալելի տեքստ: Արհեստական բանականության վիճահարույց կողմերից է նաև այն, որ առայժմ այդ ծրագրերն օգտվում են ցանցում առկա բոլոր աղբյուրներից՝ խտրականություն չդնելով դրանց հեղինակավոր լինելու աստիճանի հարցում: Սակայն, ըստ հաղորդման հյուրի, շատ հավանական է, որ կոնկրետ այդ թերությունը տեսանելի ապագայում շտկվելու է:

Մանիպուլյացիայի, ապատեղեկավութան զոհ չդառնալու հիմնական գործիքներն են, ըստ Կարեն Հարությունյանի, մեդիագրագիտությունը, որակյալ մեդիաները, ինպես նաև հստակորեն գործող պետական և հասարակական ինստիտուտները: Լսարանի կողմնորոշվելու առումով որոշակի դեր կարող են խաղալ վերլուծական, «ուղեղային» կենտրոնները, որոնք, խմբագրի կարծիքով, Հայաստանում չկան ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր հատվածում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան