«Նախկինների» Սահմանադրությունն ընդդեմ ներկայի. Մայր օրենքի 29 տարվա դժվար ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 19:00
Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 18:48
Էրիթրեայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ անհետացել են Հարավային Աֆրիկայում խաղից հետո
06.04.2026 | 18:35
Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց
06.04.2026 | 18:27
ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին․ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել
06.04.2026 | 18:17
Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել
06.04.2026 | 18:10
Ղազախստանը ՀԿԵ-ն ձեռք բերելու բանակցություն չի վարում // Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 18:01
Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ
06.04.2026 | 17:54
10 մլն ռուբլու պարտքի պատճառով խոշտանգման գործը հասել է դատարան․ ՔԿ
06.04.2026 | 17:45
ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
06.04.2026 | 17:34
Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել «Ռեալի» մարզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 17:22
Քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր
06.04.2026 | 17:12
«Մանչեսթեր Սիթիից» հաստատել են, որ Բերնարդու Սիլվան կհեռանա
06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի մայր օրենքն արդեն 29 տարեկան է․ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, և այս օրը դարձավ պետական տոն: 29-ամյա ճանապարհը, սակայն, այդքան էլ հարթ չընթացավ․ գլխավոր օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ դրա ընդունումից 10 և 20 տարի անց։ Երկու հանրաքվեների մասին էլ քաղհասարակությունը մինչև օրս վերապահումներով է խոսում։

2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում ընդունված սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Վերացվեց Հանրապետության նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը։ Փաստացի, սահմանադրական այս փոփոխությունների արդյունքում Հայաստանը դարձավ կիսանախագահական հանրապետություն․ այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին մայր օրենքի փոփոխությունները կրկին դրվեցին հանրաքվեի։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի «հագով կարած» Սահմանադրություն էր։

Հայաստանը դարձել էր խորհրդարանական հանրապետություն կամ, ինչպես այդ ժամանակ էր ընդունված ասել, սուպերվարչապետական համակարգ։ Այն հնարավորություն էր տալիս երկու անգամ նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանին այս անգամ պայքարել վարչապետի աթոռի համար, թեև ավելի վաղ նախկին նախագահն այլ հայտարարություն էր արել։

Սարգսյանը, փաստացի, խոստումը պահեց և չառաջադրվեց նախագահի պաշտոնի համար, սակայն փորձեց Սահմանադրությունը համապատասխանեցնել իրեն։ Հանրաքվեի ժամանակ դիտորդները բազմաթիվ խախտումների մասին էին ահազանգում։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշում է՝ աղաղակող ընտրախախտումների հետևից դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն անգամ չէին հասցնում գնալ։

Ի վերջո, այս հանրաքվեի արդյունքները ևս հաստատված համարվեցին։ 2018 թվականին իշխանության եկած Փաշինյանը հենց պաշտոնավարման սկզբում էր հայտարարում՝ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ։

2020 թվականի փետրվար 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի ստեղծման նպատակն է՝ մշակել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք․ այս մասին վարչապետն ընդծեց նաև այսօրվա շնորհավորական ուղերձում. «Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն։ Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»։

Իսկ ե՞րբ կունենանք ժողովրդի պատկերացրած Սահմանադրությունը։ Հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի պատասխանը հուսադրող չէ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը ևս Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, շեշտում է՝ այս փոփոխությունների անհրաժեշտության մասին իրենք դեռ տարիներ առաջ էին բարձրաձայնում։

ՀՀ մայր օրենքում փոփոխություններ ընդունելու պահանջ է ներկայացնում պաշտոնական Բաքուն։ Իլհամ Ալիևը շեշտում է՝ խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է։ Մասնավորապես, Ադրբեջանը պահանջում է հանել Անկախության հռչկագրին հղումը։ Արդյո՞ք դա տեղի կունենա․ այս հարցի պատասխանը պատկան մարմիններն այս պահին չեն հնչեցնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան