Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան քննարկում է ԵՄ ադրբեջանական գազի տարանցման հարցը

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանից Եվրամիություն բնական գազի մատակարարման շուրջ, որպեսզի պահպանի իր դերը որպես տարանցիկ երկիր և օգնի իր արևմտյան հարևաններին ապահովել էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում են ուկրաիանական լրատվամիջոցները։

Զելենսկին Bloomberg TV-ին ասել է, որ ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու համաձայնագիրն այժմ քննարկման առաջնահերթություններից է։

«Այժմ դիտարկվում են այլընտրանքային քայլերը, թե ինչպես կարող ենք գազատարն օգտագործել մեկ այլ երկրի հետ, բանակցություններ են ընթանում»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի ցանկանում երկարաձգել Ռուսաստանի Դաշնության հետ գազային պայմանագիրը։

«Մենք չենք ուզում, որ նրանք այստեղ փող աշխատեն։ Եթե դա սովորական պայմանագիր է ոչ ռուսական գազի մատակարարման մասին եվրոպական երկրներին, որոնք մեզ դուր են գալիս, ապա մենք, որպես ԵՄ ապագա անդամ, պետք է աջակցենք մեր ընկերներին»,- ասել է նա։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ պաշտոնյաները բանակցություններ են վարում 2025 թվականին Ռուսաստան-Ուկրաինա առանցքային խողովակաշարով գազի մատակարարումների շարունակման շուրջ: Նշվում էր, որ քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ  եվրոպական ընկերությունները գազ գնեն Ադրբեջանից և այն մղեն Եվրոպա գնացող ռուսական խողովակաշարեր։

«Նման համաձայնությունը թույլ կտար Եվրոպային խուսափել ռուսական գազ գնելու անհարմարությունից այն ժամանակ, երբ նա փորձում է կրճատել Մոսկվայի եկամուտները»,- նշել էր լրատվամիջոցը։

Ըստ Bloomberg-ի՝ համապատասխան բանակցությունների արդյունքները, որոնք դեռ վաղ փուլում են, պետք է ակնկալել 2024 թվականի վերջին,երբ ճնշումը մեծանա Ուկրաինայի հետ ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետի ավարտի մոտենալու ֆոնին և եվրոպական ձմեռը մոտ կլինի։

Նշենք, որ այս լուրերի ֆոնին՝ Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆը և ռուսական «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը բավական հաճախ բանակցություններ են անցկացնում։ Մասնավորապես, 2024 թվականին նրանք հանդիպել են արդեն 3 անգամ։

Էմմա Չոբանյան