Կեղծ քաղաքագետների և ամենագիտության համաճարակի մասին. ապաքաղաքական զրույց Հովհաննես Նիկողոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Հովհաննես Նիկողոսյանը: Նրա կարծիքով՝ կան հստակ չափանիշներ, որոնցով հնարավոր է որոշել՝ տվյալ անձնավորությունը քաղաքագե՞տ է, թե՞ պարզապես քաղաքականության մասին իր կարծիքն արտահայտող: Դրանք են՝ գիտական լուրջ ամսագրերում հոդվածներ հրապարակելը, գրախոսությունների, մեջբերումների քանակը, գիտական կոնֆերանսներին մասնակցելը և այլն:

Ըստ նրա՝ թյուրիմացությունների համար պատասխանատու են նաև լրատվամիջոցները, որոնք, երբեմն առանց մարդու համաձայնության, նրան ներկայացնում են որպես քաղաքագետ:

Հաղորդման ընթացքում խոսք է գնում ամերիկացի նշանավոր լեզվաբան և հանրային գործիչ Նաում Չոմսկու մասին, որին նույնպես հաճախ «քաղաքագետ» են անվանում՝ չնայած նա երբեք այդպես չի ներկայանում:

Հովհաննես Նիկողոսյանը կարևորում է նաև ակադեմիական ազատությունը: Քաղաքագետը բերում է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերի օրինակը, որի տեսակետը ռուս-ուկրաինական պատերազմի մասին խիստ տարբերվում է ավանդական արևմտյան պատումներից: Նույնիսկ Միրշայմերին հեռացնելու հարց է բարձրացվել, սակայն համալսարանի ղեկավարությունը գտել է, որ դա ոտնձգություն կլիներ գիտնականի ակադեմիական ազատության վրա, և թույլատրել է նրան շարունակել աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արամ Աբրահամյան