ՀՀ պատվիրակությունը ԳԴՀ բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

Լուրեր

21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական և Բունդեսվեհրի համալսարաններ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԳԴՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը քննարկել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունը:

Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի տնօրեն Ֆրեդերիկե Հեթթինգերի և «Էներգիայի հետազոտություն» ծրագրի ղեկավար Ռոբերտ Շմիդթի հետ հանդիպմանը քննարկվել է, մասնավորապես, համալսարանի կառուցվածքի և կառավարման մոդելի հիման վրա «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել Հայաստանի ոլորտային բուհերի հետ համատեղ վերապատրաստման և հետազոտական ծրագրերի, ինչպես նաև կարճատև և երկարատև միջբուհական համատեղ նախագծերի մշակման և իրականացման հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև շրջայց է ունեցել Մյունխենի տեխնոլոգիական համալսարանում, այցելել տեխնոլոգիական կենտրոն, ուսումնասիրել բիզնեսի հետ համագործակցության մյունխենյան փորձը, ինչպես նաև հանդիպել տեղի հայ ուսանողների հետ, ծանոթացել նրանց փորձառությանը: Քննարկվել է նաև վերջիններիս՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրում ներգրավելու հնարավորությունը՝ ՀՀ բուհերի սովորողների հետ փորձի փոխանակման նպատակով:

Բունդեսվեհրի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Կառլ Հայնց Ռենների հետ հանդիպմանը հայկական կողմը քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի սպայական կլաստերի կոնցեպտի համատեղ մշակման հնարավորությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են Բունդեսվեհրի համալսարանի կրթական ծրագրերն ու առանձնահատկությունները, որից հետո կազմակերպվել է շրջայց կամպուսում:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սպայական և քաղաքացիական կրթության համադրման այս օրինակն ու փորձը ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման համատեքստում կարող են ուսանելի լինել: Կողմերը քննարկել են նաև կադրերի պատրաստման, վերապատրաստման, Հայաստան-Գերմանիա համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա կատարած այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ: