Թող Ռոբերտ Քոչարյանը փորձի Նիկոլ Փաշինյանի նման քայլ անել, եթե Գորիսից ողջ-առողջ հասնի Եղեգնաձոր` թող դառնա վարչապետ. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անձինք քաղաքականություն են մտնում նպատակներով, Ռոբերտ Քոչարյանի նպատակը մեկն է՝ չդատվել, ուստի փորձում է այդ ամենը տեղավորել քաղաքական ենթատեքստի մեջ: Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը:

«Իմ կարծիքով Քոչարյանի հարցազրույցներն իրենց ենթատեքստում ունեն հետևյալը՝ ես ոչնչի չէի միջամտում, հակված էի ոչնչի չխառնվել, դուք որոշեցիք ինձանով զբաղվել, ես ստիպված էի սրան գնալ»,- անդրադառնալով Քոչարյանի՝ օրերս տված հարցազրույցին՝ նշեց Արամ Սարգսյանը:

Ընդդիմադիր գործիչն ասաց՝  հեղափոխության օրերին Հանրապետության հրապարակում տեսել է Քոչարյանի թիմի անդամներին, մերձավորներին, որոնք մասնակցել են հանրահավաքներին:

«Այսինքն՝ Քոչարյանն ինքը կողմ էր էս փոփոխությանը և էստեղ ինչ-որ բան տեսնում էր: Ինքը չէր տխրում , որ Սերժ Սարգսյանը հեռանում է, իր բնավորության համաձայն՝ գուցե նաև ուրախանում էր»,- շարունակեց Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ Քոչարյանը հույս էր փայփայում, որ իշխանությունը մնալու է Հանրապետականի ձեռքում:

Ըստ պատգամավորի՝ երկրորդ նախագահը հաշվարկներն արել է եղած իրողությունները հաշվի առնելով, որոնք այն ժամանակ հուշում էին՝ մեծամասնությունը ՀՀԿ-ն է և իրենք էլ վարչապետ կընտրեն:

«Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այլ տարբերակ Մոսկվան թույլ չէր տա, և հեղափոխության որևէ լիդեր շանս չուներ,  ուստի շանս էր առաջանում իր համար կամ եթե ինքը չէ, ապա Կարեն Կարապետյանը կընտրվեր, ում հետ ինքը մտերիմ հարաբերություններ ունի»,- նշեց Արամ Սարգսյանը:

Սարգսյանը պնդեց՝ Քոչարյանը քաղաքական դաշտ մտնելու և կոնսոլիդացիոն կենտրոն դառնալու որևէ շանս չունի: «Էսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը կարողանա Ռոբերտ Քոչարյանի նման քաղաքական անհատի թողած քաղաքական կապիտալը` վատ իմաստով, կարողանա իր վրա վերցնել ու դրանով մտնել քաղաքական դաշտ: Թող Ռոբերտ Քոչարյանը փորձի ինչպես Նիկոլ Փաշինյանը քայլ անել և սկսել Գորիսից, եթե մինչև Եղեգնաձոր հասնի ողջ-առողջ, ապա թող դառնա երկրի վարչապետ, անհնար է»,- հավելեց Արամ Սարգսյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան