Թեկնածուներն իրարից արտագրում են կամ «կտրվում»․ ինչու է բարդացել դպրոցի տնօրեն դառնալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանի դպրոցներում տնօրեն ընտրվելը բարդացել է, և հաստատություններից շատերում թափուր հաստիքը լրացնելը լուրջ խնդիր է դարձել։ Խնդիրն այնքան է սրվել, որ, օրինակ, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացնելով մարզի 29 դպրոցների ցանկ՝ օրեր առաջ կոչ էր արել ուսուցիչներին և ոլորտի այլ մասնագետների ձեռք բերել հավաստագիր և մասնակցել Արմավիրի դպրոցների տնօրենների մրցույթներին:

«Մարզում այս պահին մոտավորապես 3 տասնյակ դպրոցներում ունենք դպրոցների տնօրենների թափուր հաստիքներ։ Շատերը դիմել են մրցույթի առաջին փուլին, շատ դպրոցներում մասնակցությունը պասիվ է, որոշներում էլ մասնակցություն ընդհանրապես չկա»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Դավիթ Խուդաթյանը։

Նոր մոդելը ներդրվել էր 2023 թվականին, առանձնացվել էր բովանդակային և վարչատնտեսական կառավարումը․ կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել էր տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին, ամբողջությամբ փոխվել էր նաև տնօրենների ընտրության և նշանակման կարգը։ Այժմ շատերը պարզապես խուսափում են դպրոցի տնօրեն դառնալ կամ էլ չեն կարողանում բավարարել ներկայացված պահանջները։

«2023-ին դպրոցների զարգացման 5-ամյա ծրագրի փորձաքննության արդյունքում մենք շուրջ 523 հայտ ենք ունեցել, որից 15,4 %-ն է դրական գնահատվել, իսկ 2024-ին 343 ծրագրից շուրջ 8,7 %-ն է դրական գնահատվել»,-ն շում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Դպրոցների տնօրենների 65 հավակնորդներից միայն 25-ն է հաղթահարել հարցազրույցների փուլը։

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի կարծիքով՝ կան բավականին պատրաստված տնօրենների հավակնորդներ, որոնք պարզապես դժվարանում են նոր մեթոդաբանությամբ զարգացման ծրագիր գրել։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը շեշտում է՝ տնօրենի պաշտոնի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերը հանձնվում են փորձագիտական խմբերի ու կազմակերպությունների, որոնք գնահատելիս, նրա խոսքով, հաճախ սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում։ Սվաջյանի խոսքով՝ դպրոցների տնօրենների թափուր հաստիքների խնդիրը լուծելու նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվում է ծրագիր, որը հնարավորություն կտա տնօրենի հավակնորդներին տրամադրել աջակցություն շարունակական վերապաստրաստումների ձևաչափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան