ՌԴ-ում տրամվայների բախման հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել, մեկ զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Կեմերովո քաղաքում առավոտյան  ժամը 7:30-ին երկու տրամվայներ են բախվել։ «Ինտերֆաքս»-ի հաղոդմամբ՝ ավելի քան 100 մարդ է վիրավորվել։

«Ճշտված տվյալներով՝ տուժել է 102 մարդ, մեկը մահացել է։ Վիրավորում ստացած 31 մարդ զննության է ենթարկվել և տուն է ուղարկվել, 61-ը հետազոտվում է»,- լրատվամիջոցին ասել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Նշվում է, որ տրամվայը կտրուկ շրջադարձի ժամանակ չի կարողացել արգելակել, և երկու ուղևորներ դուրս են ընկել տրանսպորտային միջոցից։ Դրանից հետո այն բախվել է կանգառում գտնվող մեկ այլ տրամվայի։

Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 238 հոդվածի 2-րդ մասով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում), դատախազությունն ու ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում։

Համացանցում նաև տարածվել են կադրերը, թե ինչպես է տրամվայներից մեկը բախումից առաջ մեծ արագությամբ շրջադարձ կատարում, դռները պոկվում են, և մի քանի մարդ դուրս է ընկնում՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի հատվածում։